Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 25.03.2026 - 10.04.2026

ՀՐԱՄԱՆ ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու  մասին» ՏԿԵ նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջով: Սույն նախագծով ներկայացվում է 2024 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը և սահմանվում է ազդակիր բնակավայրերի փոփոխված ցանկը:
Մնաց {days} օր
0 572

Обсуждалось 25.03.2026 - 14.04.2026

«ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԱԺՆՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է հաստատել Անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրված պայմանագրերի լուծման համար անհրաժեշտ համաձայնագրի օրինակելի ձևը։    Նշված կարգավորման կիրառման արդյունքում ակնկալվում է ապահովել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների հետագա թվայնացումը, բարձրացնել մատուցվող էլեկտրոնային ծառայությունների արդյունավետությունը և ապահովել պայմանագրային հարաբերությունների լուծման առավել մատչելի, պարզ և արագ ընթացակարգ՝ միաժամանակ պահպանելով իրավական հստակությունն ու իրավական անվտանգության պահանջները։
Մնաց {days} օր
0 464

Обсуждалось 25.03.2026 - 09.04.2026

ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ներկայացնում է կազմակերպական, ընթացակարգային և տեխնիկական մեխանիզմների ամբողջություն, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում մշակվող տվյալների հասանելիության ապահովմանը թվային անվտանգ միջավայրում։ Այս կարգով սահմանվում են պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգի կառուցվածքը, պետական տեղեկատվական համակարգի սպասարկման կարգը, տվյալների շտեմարանները պետական տեղեկատվական համակարգում գրանցման ընթացակարգը, այդ գործընթացում պետական մարմինների դերաբաշխումը, տվյալների շտեմարանի ստեղծման կազմակերպչական պահանջները, տվյալների շտեմարանի տեխնիկական փաստաթղթերի համակարգման պայմանները և ընթացակարգը։ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (այսուհետ՝ ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից  և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ  հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի  կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։
Մնաց {days} օր
1 543

Обсуждалось 25.03.2026 - 09.04.2026

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների և «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների դիմաց գանձվող վճարները  գնանշել և վճարել արտարժույթով, եթե այդ ծառայությունների հիմքում ընկած գործիքները կամ գործարքներն արտահայտված են արտարժույթով։
Մնաց {days} օր
0 570

Обсуждалось 25.03.2026 - 14.04.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթի ընդուն­ման նպատակը բանկային ոլորտի համար հիմնավորված հարկային բեռի սահմանումը և հարկ­ման արդյունավետ կարգավորումների ներդրումն է: Միաժամանակ, նախագծերի փաթեթի ընդունման նպատակը բանկերի համար ֆոնդային բորսաներում ցուցակման լրացու­ցիչ տնտեսական խթանների ձևավորումն է:
Մնաց {days} օր
0 718

Обсуждалось 24.03.2026 - 08.04.2026

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն ուղեցույցը մանրամասն ներկայացնում է պետական կառավարման համակարգի մարմիններում ռազմավարական կառավարման ընթացակարգն ու մեթոդաբանությունը։ Այն ուղենիշային է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման, իրականացման ու մշտադիտարկման գործընթացների համար։ Այն բխում է Կառավարության աշխատակարգից (ՀՀ կառավարության 25.02.2021թ․ N 252-Լ որոշում) և նկարագրում ու մեկնաբանում է վերջինիս սահմանած մեթոդաբանական պահանջները։ Ուղեցույցն օժանդակում է ռազմավարական գերակայությունների հստակեցման, փաստահենք վերլուծությունների, չափելի նպատակների սահմանման, ռիսկերի վերլուծության ու կառավարման, մշտադիտարկման, գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդմանը միտված աշխատանքների կազմակերպման հարցում: Ներկայացված մեթոդները կիրառելի են ոչ միայն ռազմավարական փաստաթղթերի, այլև ցանկացած քաղաքականությունների մշակման ու իրականացման համար:
Մնաց {days} օր
0 822

Обсуждалось 24.03.2026 - 15.04.2026

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ – ԾՐԱԳԻՐ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ տարածքները ճանաչել հանրության գերակա շահ։
Մնաց {days} օր
0 382

Обсуждалось 24.03.2026 - 15.04.2026

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 2-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակներում Աշտարակ-Թալին (34 կմ) ճանապարհահատվածի  վերակառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։  
Մնաց {days} օր
0 422

Обсуждалось 24.03.2026 - 08.04.2026

«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի օգոստասի 21-ի N 1184-Ա «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ներդրումային ծրագրով նախատեսվում է Համահայկական խաղերի մարզական ավանի ստեղծում, որը ծառայելու է ոչ միայն Համահայկական ամառային և ձմեռային խաղերի անցկացման ժամանակ որպես մարզիկների կեցության վայր, այլ նաև խաղերից դուրս օգտագործվելու է երիտասարդական տարբեր հավաքների, սփյուռքահայ ուսանողների կեցության, Հայաստան - Սփյուռք բազմաբովանդակ ծրագրերի, ինչպես նաև հանգստի և ժամանցի կազմակերպման նպատակներով։ Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 20.9 մլրդ ՀՀ դրամ, որն իրականացվելու է 3 փուլով, իսկ ծրագրի ամբողջական իրականացման արդյունքում  ակնկալվում է մինչև 6000 անձ ընդունելու հնարավորություններով ժամանակակից մարզական ավան և շուրջ 1240 նոր աշխատատեղ։ Նախատեսվում է նաև շուրջ 20,000 ծառի տնկում, իսկ կառուցապատման սկզբնական փուլերում օգտագործվելու են կոնստրուկցիոն լուծումներ՝ էկո տնակներ, ճաշարան, բժշկական սպասարկման կենտրոն, ինչպես նաև իրականացվելու են ենթակառուցվածքների բարեկարկգման աշխատաքներ։ Միևնույն ժամանակ, ներդրումային ծրագրի իրականացման սկզբնական փուլը ենթադրում է զգալի ծավալի նախապատրաստական աշխատանքներ և էական կապիտալ ներդրումներ։ Այդ ժամանակահատվածում Կազմակերպությունը հիմնականում կատարելու է ծրագրի մեկնարկի և հետագա զարգացման համար անհրաժեշտ ծախսեր՝ դեռևս առանց գործունեությունից համարժեք եկամուտների ձևավորման։ Այս պայմաններում կառուցապատման իրավունքով հողի տրամադրման պայմանագրով նախատեսվող տարեկան վճարի ամբողջ բեռը Կազմակերպության վրա թողնելը կարող է բացասաբար անդրադառնալ ծրագրի բնականոն մեկնարկի և արդյունավետ իրականացման վրա։ Ուստի առաջացել է գործող որոշման մեջ համապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն՝ առաջին 60 ամիսների ընթացքում պետական աջակցության հատուկ մեխանիզմ նախատեսելու նպատակով։
Մնաց {days} օր
0 393
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: