Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 27.02.2019 - 27.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»     «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի N 611-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կառավարման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից ու միտված է ներգրավված բոլոր ռեսուրների, այդ թվում՝ պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Անհրաժեշտություն է առաջացել նաև կազմակերպության կառավարման մարմնի ձևավորումը համապատասխանեցնել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներին։ Այս նպատակով գործող որոշմամբ ձևավորված խորհրդատվական խորհուրդն առաջարկվում է փոխարինել կոլեգիալ կառավարման մարմնով։
0 2505

В стадии разработки

Обсуждалось 26.02.2019 - 13.03.2019

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հոդվածի 44-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել՝ միաժամանակ, նախատեսելով, որ տվյալ պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ համաձայնեցնելով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ:
0 3178

В стадии разработки

Обсуждалось 26.02.2019 - 14.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի № 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով «1115 Երիտասարդության ծրագիր» ծրագրի «11001 Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառման շրջանակներում «Միջազգային փառատոներին, խորհրդաժողովներին, մրցույթներին, գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին և այլ հանրային միջոցառումներին հայաստանցի երիտասարդների և երիտասարդական պատվիրակությունների մասնակցությանն աջակցություն» միջոցառման անխափան իրականացման անհրաժեշտությամբ: 
0 2537

Проект принят

Обсуждалось 25.02.2019 - 13.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկում է կատարել ներքին վերաբաշխում վարկային ծրագրերի միջև
1 2591

Обсуждалось 25.02.2019 - 14.03.2019

Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծի ընդունման մասին որոշում Նախագծի հիմքում շարունակում է մնալ սոցիալական ուղղվածությունը: Կարգավորման նպատակը պետական միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է:
2 4553

Находится в правительстве РА

Обсуждалось 25.02.2019 - 12.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
0 2667

В стадии разработки

Обсуждалось 22.02.2019 - 09.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել:
0 2832