Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 29.05.2023 - 13.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 720-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Հաշտարարության որակավորման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, հաշտարարների որակավորման դասընթաց կազմակերպելու և անցկացնելու, որակավորման վկայագիր տրամադրելու կարգը և ժամկետները սահմանելու մասին» N 720-Ն որոշումը, քանի որ նշված կարգը պետք է սահմանվի Արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով։
0 1492

Обсуждалось 29.05.2023 - 14.06.2023

ՍԻՄՈՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ               Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի  կրկնակի արծաթե մեդալակիր և 2023 թվականի Երևանում անցկացված ծանրամարտի  Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 22-ի № 1094-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2023 թվականի ամառային զորակոչը։ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանը  նախապատրաստվում է մասնակցելու 2023 թվականի աշխարհի առաջնությանը և 2024 թվականի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին և ամառային օլիմպիական  խաղերին:
0 1337

Обсуждалось 29.05.2023 - 13.06.2023

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարանների առարկայական ծրագրերը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով հաստատված առարկայական չափորոշիչների հրամաններում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծերը    Սույն նախագծով ներկայացված առարկայական չափորոշիչները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչի համապատասխան:   Առարկայական չափորոշիչները, որոնք սույն փաթեթով ուղարկվում են հաստատման, բեռնաթափված առարկաների չափորոշիչներն են: Մնացած առարկաների առարկայական չափորոշիչները հաստատվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մարտի 30-ի հրամաններով:  
1 1476

Обсуждалось 29.05.2023 - 14.06.2023

ՖՅՈԴՈՐ ՄԻԽԱՅԻԼԻ ՉԻՏԻՊԱԽՈՎՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  Հայաստանի Հանրապետության նախագահի  2022 թվականի դեկտեմբերի 9-ի N 359-Ա հրամանագրով Ֆյոդոր Միխայիլի Չիտիպախովյանին շնորհվել է  քաղաքացիություն և նա ընդգրկված է Հայաստանի Հանրապետության գեղասահքի ազգային հավաքականի կազմում: 
0 1282

Обсуждалось 29.05.2023 - 13.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ ՈՐՈՇՈւՄ ՙ__՚_____________2023 թ. N ____Ն ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքում առողջապահության ոլորտի միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացում:  Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման 11. կետի՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:
0 1590

Обсуждалось 29.05.2023 - 13.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ԱՐՄԱՎԻՐԻ Հ. 4 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 855-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական բժշկական քոլեջ», ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել:  Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթութուն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:
7 9270

Обсуждалось 28.05.2023 - 12.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-495-Ն և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-500-Ն օրենքների հիման վրա վերանայել ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և  ձևակերպման օրինակելի ձևը, ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը և վիճակագրության վարման մանրամասները։
0 1242

Обсуждалось 26.05.2023 - 10.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-495-Ն և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-500-Ն օրենքների հիման վրա ապահովել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վերափոխումը:  
0 1560

В стадии разработки

Обсуждалось 26.05.2023 - 10.06.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 115-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 116-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 668-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 695-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 846-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 967-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1069-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 115-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 557-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի N 695-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 18-ի N 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N 1069-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի N 1391-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի (այսուհետ՝ Որոշումների նախագծեր) ընդունումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը դադարեցնելու և Ներքին գործերի նախարարության ստեղծման փաստով, որով և առաջարկվում է ներկայացված իրավակարգավորումների շրջանակներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև կառավարչական ենթակայության փոփոխությունը ենթաօրենսդրական իրավական ակտերում ևս սահմանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ առաջարկվող Որոշման նախագիծը միտված է ապահովելու 2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջները։  
0 2312