Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1134 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 1644

Обсуждалось 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 222 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 1600

Обсуждалось 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 434-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու համար:
0 1448

Проект принят

Обсуждалось 20.06.2023 - 05.07.2023

ՀՀՇՆ «ՀԵՆԱՊԱՏԵՐ, ՆԱՎԱՐԿԵԼԻ ՋՐԱՐԳԵԼԱԿՆԵՐ, ՁԿՆԱԹՈՂՄԱՆ ԵՎ ՁԿՆԱՊԱՇՏՊԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ 1․ Սույն շինարարական նորմերի պահանջները տարածվում են նոր կառուցվող և վերակառուցվող հիդրոտեխնիկական կառույցների՝ հենապատերի, նավարկելի ջրարգելակների, ձկնաթող և ձկնապաշտպան կառույցների նախագծման վրա: 2․ Ափամերձ գոտիներում նախատեսված կառույցների նախագծումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով ջրային օբեկտների յուրահատուկ պայմաններն արտացոլող պահանջները, ներառյալ՝ ջրաբանական ռեժիմը և ջրի ագրեսիվությունը: 3․ Սեյսմիկ գոտիներում, նստող, ուռչող գրունտերի, կարստի, սողանքների և սելավների առաջացման պայմաններում նախատեսվող կառույցները նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմերի լրացուցիչ պահանջները:
0 1323

Проект принят

Обсуждалось 19.06.2023 - 04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի հիման վրա, այն է` «Համայնքի ավագանին սահմանում է համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, սահմանները և պայմանները»: Վերոհիշյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է գիշերային ժամերին լռության խախտման, գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների օգտագործման կանոնների խախտումների վերաբերյալ դեպքերից և դժբախտ դեպքերից հնարավորինս զերծ մնալու հանգամանքներով, ինչպես նաև համակեցության կանոնների պահպանմամբ: Նախագծի հավելվածում առկա կանոնների խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն:  Օրենքի նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմաններ
0 1352

Обсуждалось 19.06.2023 - 11.07.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2390-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1259-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1160-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 10-րդ բաժնի 53-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների կատարում՝ համաձայն որի Միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից անդամ պետությունների տարածքներում արտադրանքին ներկայացվող համապատասխան ազգային օրենսդրությամբ պարտադիր պահանջները նույնական արտադրանքի համար չեն կարող գործել։
0 1365

Обсуждалось 19.06.2023 - 11.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 605-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Աղեղ» արտադրանք ներմուծող տնտեսավարողների կողմից սերտիֆիկացման/մաքսազերծման հետ կապված խնդիրներ են բարձրացվել արտադրանքի մաքսազերծման հնարավորության բացակայության հետ կապված, ինչը ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի N 605-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով թեև սահմանված են արբալետների, նետ ու աղեղների համար, սակայն բացակայում է տվյալ դեպքում կոնկրետ «սպորտային աղեղ» արտադրանքին վերաբերող ստանդարտը (մեթոդիկան)։
0 1368

Проект принят

Обсуждалось 19.06.2023 - 04.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2022ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության  Օգոստոսի 11-ի «ՀՀ  աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022թ-ի պետական աջակցության  ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1313-Լ  որոշմամբ Սևան համայնքին,  նշված շրագրի շրջանակներում,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից հատկացվել 43019.5 հազ. դրամ գումար: Միաժամանակ  անհրաժեշտություն է առաջացել  համայնքի 2023թ-ի  բյուջեում կատարել մի շարք տեղաշարժեր, փոփոխություններ՝ համայնքի բյուջեն համապատասխանեցնելով  համայնքի  նոր իրավիճակին, որի արդյունքում կձևավորվի ճշտված բյուջե, որը կծառայի համայնքի առջև ծառացած խնդիրների լուծմանը  ու  ծրագրերի իրականացմանը:  
0 1461

Обсуждалось 19.06.2023 - 07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու վերաբերյալ
2 1269