Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 10.06.2025 - 25.06.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև հավասարակշռել հաշտարարների վարձատրության չափը ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց`10.000 դրամի դրույքաչափը փոփոխել և սահմանել 20.000 դրամ:  
Մնաց {days} օր
0 1724

Обсуждалось 10.06.2025 - 26.06.2025

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը սահմանելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 10-րդ մասի պահանջի կատարմամբ, որը նախատեսում է երկաթուղու պաշտպանական գոտու չափերի սահմանում: Նախագծի ընդունմամբ կլրացվի այդ մասով գործող օրենսդրական բացը:
Մնաց {days} օր
0 1299

Обсуждалось 10.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2117

Обсуждалось 10.06.2025 - 26.06.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին    Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի և Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող գյուղատնտեսական կոոպերատիվների համար լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման կարգի մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ Հայաստանի Հանրապետությունում գործող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող գյուղատնտեսական կոոպերատիվների արդյունավետ գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1932

Обсуждалось 09.06.2025 - 25.06.2025

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2025թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:
Մնաց {days} օր
0 2258

Обсуждалось 09.06.2025 - 26.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 2097

Обсуждалось 09.06.2025 - 25.06.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի թիվ N 1307-Ն որոշման առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել Քրեական գործող օրենսգրքի կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 1715

Обсуждалось 09.06.2025 - 30.06.2025

«Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հետաղետային կարիքների գնահատման ուղեցույցի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է հետաղետային կարիքների բացահայտմանը, վնասների և կորուստների գնահատմանը, տնտեսության հետագա վերականգնմանը, աղետների ռիսկի արդյունավետ կառավարմանը նպատակաուղղված աշխատանքներ իրականացնելու, աղետներին դիմակայուն երկրի կառուցման և պետության կայուն զարգացման անհրաժեշտությամբ: Հիմնական նպատակն է աջակցել Կառավարությանն աղետի ամբողջական ազդեցությունը գնահատելու, արդյունավետ և կայուն վերականգնման քաղաքականություն, ծրագրեր և պլաններ մշակելու, արտաքին մարդասիրական օգնության դիմելու հարցերում՝ հաշվի առնելով ինստիտուցիոնալ, ֆինանսական, տեխնիկական ներուժը, կարողություններն ու ռեսուրսները։
Մնաց {days} օր
0 1947

Обсуждалось 09.06.2025 - 24.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Նախագծով առաջարկվում է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման մեջ կատարել որոշակի փոփխություններ որոնք կապված են ներկայումս հինգ տարի ժամկետով (նախկինում անժամկետ) տրվող բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղատնային գործունեության իրականացման համար լիցենզիաների հետ։ Լրացումների միջոցով սահմանել կարգավորումներ (թղթային եղանակով տրված լիցենզիաների մասով առկա կարգավորումներին զուգահեռ) էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիաների մասով, օրինակ, որ դրանց պատճեի փոխարեն տեսանելի վայրում կարող են փակցվել դրանցում առկա արագ արձագանքման ծածակագրերը, կամ որ բոլոր այն դեպքերում երբ թղթային եղանակով տրված լիցենզիան պետք է ներկայացվի Լիցենզավորող մարմին, նույն գործունեության իրականացման համար էլեկտրոնային եղանակով տրված լիցենզիայի դեպքում այդ պահանջները առ ոչինչ են։»
Մնաց {days} օր
0 1894
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: