Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

23.04.2026 11.05.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 27-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) 2025 թվականի մարտի 17-ից ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում ներդրվել է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը (այսուհետ՝ Գնահատման համակարգ), որն ամբողջ հանրապետությունում կներդրվի 2026 թվականին հուլիսի 1-ից։ Նշված մարզերում համակարգի փորձնական կիրառման արդյունքների վերլուծության արդյունքում՝ առաջացրել է Որոշման մեջ որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն։ Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ընտանիքի անապահովության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության փոփոխության դեպքում՝ մինչև 18 տարեկան անձանց թվի ավելացման և ընտանիքի անդամի մահվան դեպքերի ժամանակ, անհրաժեշտ տվյալները ստանալ ինքնաշխատ, 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ առկա ուսուցմամբ սովորող անձ սոցիալական խմբի դեպքում հանել տարիքային սահմանափակումը՝ նախնական, միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ սովորող անձանց համար, անշարժ գույքի առկայության դեպքում սահմանված բացառող գործոնի մասով՝ ներկայիս սահմանված գույքահարկի չափի շեմն ավելացնել 25 տոկոսով, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի առկայության դեպքում՝ բացառող գործոն դիտարկել միայն շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կազմակերպություններին, տվյալ տարվա ամառային ամիսների ընթացքում ընտանիքի կողմից էլեկտրաէներգիայի և բնական գազի սպառման սահմանաչափը գերազանցելու հանգամանքի դեպքում կիրառվող հաշվարկման բանաձևում կատարել փոփոխություն։ Առաջարկվող փոփոխությունները միտված են Գնահատման համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացմանը։    
Մնաց {days} օր
0 80

Обсуждалось 09.03.2026 - 24.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՀ կառավարության 2025թվականի դեկտեմբերի 25-ի N 1958-Ն որոշմամբ սահմանված է մթնոլորտային օդի պետական մոնիտորինգի իրականացման, ստացված տվյալների հավաքման, վերլուծության, գնահատման և տեղեկատվության տրամադրման կարգը, որը գործող ռեֆերենս կայանների համար ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից, ագլոմերացիայի (ք. Երևան) համար՝ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ ամբողջությամբ ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից։ Սակայն, հիմք ընդունելով Կառավարության 2025թ. մայիսի 22-ի N 611-Լ որոշմամբ հաստատված Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025–2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը, Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված են մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը, որը ուժի մեջ է մտնելու 2030 թվականի հունվարի 1-ից։ Համաձայն  Ծրագրի «մթնոլորտային օդի որակի գնահատման մոնիթորինգի համակարգի արդիականացումը» միջոցառման նախատեսվում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխանեցում։ Միասնական մոնիթորինգի ցանցի ստեղծումը կապահովի տվյալների համադրելիություն և արդյունավետ մոնիթորինգ՝ օդի որակի չափորոշիչներին համապատասխան:  Ներկայիս պայմաններում անհրաժեշտ է երկարաձգել N 1958-Ն որոշման ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2030թ. հունվարի 1-ը՝ հնարավորություն տալով իրականացնել Ծրագրով նախատեսված միջոցառումները և լիարժեք ապահովել Կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված օդի որակի գնահատման չափանիշների կիրառումը:  
Մնաց {days} օր
0 838

Обсуждалось 09.01.2026 - 25.01.2026

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով։ Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին։  Նախագծի ընդունման արդյուքում՝ ü  կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, ü  կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ (օրինակ՝ ճկուն հավատարմագրման ոլորտ, համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող), ü  Կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման և նոր սխեմաների հաստատման համար։
Մնաց {days} օր
0 910

Обсуждалось 26.12.2025 - 12.01.2026

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, սահմանել մատչելիության պահանջների ու չափանիշների խախտման համար տուգանքներ, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և կարգավորել տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման հետ կապված դրույթները։
Մնաց {days} օր
0 1259

Обсуждалось 18.09.2025 - 09.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում մայիսի 29-ին իրականացված փոփոխությունների արտացոլումն է հանրային ներդրումների կառավարման գործընթացը կարգավորող ՀՀ կառավարության 2023թ. փետրվարի 9-ի N 175-Ն որոշման մեջ, ինչպես նաև հանրային ներդրումների կառավարման գործընթացի առանձին տարրերի փոփոխության իրականացումն է՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ-ում հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 2172

Обсуждалось 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 4169

Обсуждалось 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ    Գնահատման ինստիտուտն առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգի կայուն և թափանցիկ գործունեության ապահովման համար։ Գնահատման արդյունքները լայնորեն կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքներում (գույքի առքուվաճառք, վարձակալություն, փոխառություն, գրավ և այլն), հարկային գործընթացներում, ինչպես նաև վարչական և դատական վարույթներում։ Այս ամենը վկայում է, որ գնահատման ծառայությունների մատչելիությունն ու որակն ունեն ուղղակի ազդեցություն ոչ միայն առանձին գործարքների օրինականության ու արդյունավետության, այլև տնտեսության ներդրումային միջավայրի կայունության վրա։    «Գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ներկայումս նախատեսում է գնահատման իրավունք միայն ՀՀ-ում որակավորված մասնագետների համար։ Սակայն տնտեսական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը, միջազգային ներդրումային ծրագրերի աճը և Հայաստանի Հանրապետության ինտեգրումը միջազգային շուկաներին առաջացնում են անհրաժեշտություն օրենսդրորեն ամրագրելու հնարավորություն, որպեսզի Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով (այդ թվում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 23 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի շրջանակներում գնահատման գործունեության ծառայությունների իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներ»)) ճանաչված որակավորում ունեցող օտարերկրյա մասնագետներն ու կազմակերպությունները կարողանան իրականացնել գնահատման գործունեություն ՀՀ տարածքում։
Մնաց {days} օր
0 2212

Обсуждалось 20.08.2025 - 09.09.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է ոլորտում գործունեություն իրականացնող անձանց կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև վերջիններիս պատասխանատվության չափորոշիչների մանրամասն սահմանման, մասնագիտական վերապատրաստման անընդհատությունը և գործունեության լավարկումն ապահովելու անհրաժեշտությունից՝ հիմքում դնելով գնահատման գործունեության հետ կապված իրավահարաբերությունների կարևորությունը և բազմաշերտությունը: Գնահատման գործունեությունը կարևոր մասնագիտական ոլորտ է, որի արդյունքներից կախված են պետական, համայնքային և մասնավոր իրավահարաբերություններում գույքի և այլ ակտիվների արժեքի օբյեկտիվ գնահատականները, որպես հետևանք նաև շուկայի կայունությունը։ Գնահատողների մասնագիտական պատրաստվածության և որակավորման միասնական ու հստակ չափորոշիչների սահմանումը ուղղակիորեն ապահովում է գնահատման արդյունքների վստահելիությունը և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 2208
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: