Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 14.10.2025 - 03.11.2025

«Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ հաստատվել է «Արարատյան  ջրավազանային  տարածքի  2016-2021 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» որոշումը, իսկ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի նիստի N12 արձանագրության 32-րդ կետով հավանության է արժանացել  Արարատյան ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2016-2021 թվականների միջոցառումների ծրագիրը։ Կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N338–Ն որոշմամբ գործողության ժամկետը 2021 թվականին ավարտվել է, իսկ արձանագրային որոշումը ուժը կորցրած է ճանաչվել (Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշում)։ Նախագիծը հանդիսանում է ջրավազանային կառավարման 2-րդ վեցամյա գործողության փաստաթուղթ։         Նախագծում ներառված են՝ ջրավազանային կառավարման տարածքի և ջրային ռեսուրսների   ընդհանուր նկարագիրը, օգտագործելի ջրային ռեսուրսների, ռազմավարական և ազգային ջրային պաշարների հաշվարկը, գետերի էկոլոգիական թողքերի հաշվարկները, ջրավազանում ճնշումների և ազդեցությունների վերլուծությունը, 2025-2030  համար ջրի առաջարկի կանխատեսման և ջրի պահանջարկի հետ համադրման միջոցով ջրային ռեսուրսի ավելցուկի և պակասուրդի գնահատումը, ինչպես նաև միջոցառումների ծրագիրը։ Նախագծի առանցքը միջոցառումների ծրագիրն է, որի նպատակն է հասնել մակերևութային ու ստորերկրյա ջրային ռեսուրսների և դրանց հարակից էկոհամակարգերի համար սահմանված էկոլոգիական «լավ» կարգավիճակի: Միջոցառումների ծրագիրը հիմնվում է ջրավազանի ելակետային պայմանների, ինչպես նաև էական մարդածին ճնշումների ու ջրային ռեսուրսների ազդեցության վերլուծության վրա: Շարժիչ ուժեր-ճնշումներ-ազդեցություններ վերլուծության արդյունքում բացահայտվում են խնդրահարույց տեղանքներն ու ռիսկային ջրային մարմինները: Յուրաքանչյուր ռիսկային ջրային մարմնի համար մշակվել է միջոցառումների ծրագիր, ինչը նշանակում է, որ միջոցառումների ծրագիրը հատուկ է տեղանքին ու ճնշմանը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական խնդիրներն են. ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման միջոցով՝ մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանությունը, բարելավել վատթարացված ջրային մարմինների կարգավիճակը (որակական և քանակական), կանխել բոլոր ջրային մարմինների հետագա վատթարացումը, խթանել կայուն ջրօգտագործումը:
Մնաց {days} օր
0 997

Обсуждалось 19.05.2025 - 03.06.2025

ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համաճարակի և համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության համակարգի պատրաստվածության և արձագանքման համար անհրաժեշտ միջոցառումների շրջանակը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, և այլ շահագրգիռ կառույցների միջև համագործակցությունը համաճարակի կամ համավարակի ժամանակ:
Մնաց {days} օր
0 1955

Обсуждалось 02.05.2025 - 26.05.2025

«Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N539 -ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 2084

Обсуждалось 16.04.2025 - 01.05.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ 2024-2025 ուսումնական տարվա կարգավորումները կիրառելի կլինեն և ուժի մեջ կմտնեն նաև 2025-2026 ուսումնական տարում։ 2025-2026 ուսումնական տարվա արձակուրդները կսահմանվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առանձին հրամանով։
Մնաց {days} օր
9 2025

Обсуждалось 20.11.2023 - 05.12.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   Իրավական ակտում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ Հանրակրթության պետական նոր չափորոշիչը չներդրված դասարաններում դեռևս իրականացվում է ուսուցում խմբակի ձևաչափով, և խմբակների ֆինանսավորման համար որևէ իրավական ակտում հիմքեր նախատեսված չեն: Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հուլիսի 27-ի N 98-Ն հրամանում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը:
Մնաց {days} օր
0 2955

Обсуждалось 02.08.2023 - 22.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի: Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։ Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։ 
Մնաց {days} օր
5 4240

Обсуждалось 01.06.2023 - 17.06.2023

«Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024, 2024-2025 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2023-2024 ուսումնական տարում 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում և 2024-2025 ուսումնական տարում 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում ուսուցումը կկազմակերպվի հաստատված օրինակելի ուսումնական պլաններին համապատասխան՝ հաստատությունների կողմից կազմված ուսումնական պլանների հիման վրա:
Մնաց {days} օր
1 7855

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաս­տա­տեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերա­նայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանե­տում­ների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքա­կանությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատաս­խա­նեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիք­ները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողու­­թյունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայ­նագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատ­ման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավա­րությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային  պլանով (Հավելված 3):  Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
Մնաց {days} օր
0 6159
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: