Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 23.10.2025 - 07.11.2025

«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը, գնման գործընթացի առանձնահատկությամբ պայմանավորված լրացում կատարել Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռնվի հարկադիր աճուրդով իրացվող գույքի ձեռքբերումն իրականացվել մեկ անձից գնման ձևով՝ Կառավարության համապատասխան թույլտվության հիմքով:
Մնաց {days} օր
0 1084

Обсуждалось 25.07.2025 - 11.08.2025

«Պետական ծառայողի կատարողականի կառավարման կարգը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների, փրկարարական ծառայողների, էկոպարեկային ծառայողների, հարկադիր կատարողների և պրոբացիայի ծառայողների կատարողականների կառավարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման և հարակից օրենքների և որոշման նախագծեր           Կատարողականի գնահատման համակարգի վերանայման նպատակով 2020 թվականի հունվարից Թվինինգ ծրագրի շրջանակում մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների հետագա իրականացմանը» ենթածրագիրը (այսուհետ՝ նաև Ծրագիր), որի մի բաղադրիչը վերաբերում էր կատարողականի գնահատման համակարգին:            Ծրագրի ընթացքում Փորձագետների հետ համատեղ քննարկվել է կատարողականի կառավարման մի քանի մոդել և վերջին քննարկումների արդյունքներով որոշվել է գործող մոդելից պահպանել Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացվող գնահատումները, սակայն նաև վերանայել աշխատանքային ծրագրերի կազմման և կոմպետենցիաների գնահատման գործող փորձը, և նախատեսել գնահատման արդյունքների ամփոփման և այդ արդյունքների օգտագործանը վերաբերող կարգավորումներ:            Աշխատանքային ծրագրերի կազմման գործընթացի առումով Փորձագետների հիմնական առաջարկությունը վերաբերում էր քանակական նպատակներից որակական նպատակների անցման խնդիրներին: Այն կարող է միջոց հանդիսանալ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախների ձեռքբերման առավել իրատեսական ծրագրեր կազմելու և աշխատանքի պլանավորման վերևից ներքև շղթայում յուրաքանչյուր օղակի դերը կարևորելու գործընթացների համար:           Հաջորդ կարևոր քայլը, քաղաքացիական ծառայողի կատարողականի գնահատման արդյունքների և վերապատրաստման ծրագրի միջև կապի ապահովումն է, որը բխում է  Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասից: Այս գործընթացը նախատեսվում է ապահովել վերահսկողության (մշտադիտարկման) փուլից սկսած ծառայողի ամենօրյա աշխատանքի, որոշ դեպքերում եռամսյակային գնահատման միջոցով նրա մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների գծով վերապատրաստման կարիքների բացահայտման միջոցով: Բացի այդ, գործող օրենսդրությամբ նախատեսված կառավարչական և անձնային հմտությունների փոխարեն կգնահատվեն ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված կոմպետենցիաները. դրանք կգնահատվեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտին՝ դարձյալ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում:           Կատարողականի գնահատման գործընթացը պետք է ամփոփվի անմիջական ղեկավարի կողմից ծառայողի՝ տվյալ տարվա աշխատանքային գործունեության վերաբերյալ գրավոր եզրակացության ներկայացմամբ, որը պետք է արտացոլի ծառայողի՝ տվյալ տարվա կատարողականի գնահատման արդյունքները, վերապատրաստման կարիքները և հաջորդ տարվա համար սահմանված նպատակները: Հիշյալ եզրակացության վերաբերյալ կարծիք կարող է հայտնել նաև ծառայողը:           Հարկ է նշել, որ Փորձագետներն առաջարկում էին յուրաքանչյուր տարվա կատարողականի գնահատման գործընթացը ավարտել ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցի անցկացմամբ, որի արդյունքում էլ անմիջական ղեկավարը պետք է ներկայացներ գրավոր եզրակացություն: Նախագծով պետական ծառայողի ու նրա անմիջական ղեկավարի միջև հարցազրույցը առաջարկվում է անցկացնել կողմերից մեկի նախաձեռնությամբ, որը ևս կիրառվող փորձ է:           Միևնույն ժամանակ, կոմպետենցիաների գնահատման համար Նախագծով առաջարկվում է սահմանել կոմպետենցիաների վարքագծային նկարագրությունները։           Հաշվի առնելով այն, որ Նախագծով առաջարկվում են կատարողականի կառավարման գործընթացի ամբողջական կարգավորումներ՝ նախագծով նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը։ Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նաև փոփոխություններ լրացումներ կատարել մի շարք օրենքներում։
Մնաց {days} օր
0 1485

Обсуждалось 22.04.2025 - 07.05.2025

«Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Դպրոցների արդյունավետության գնահատման նոր համակարգի ներդրումը ռազմավարական ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկն է, միևնույն ժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 18.2)-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը:   Նախագծի ընդունման արդյունքում բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվեն, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով վերջիններին աջակցելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ ֆինանսավորում:
Մնաց {days} օր
58 6173

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը, ինչպես նաև քրեակատարողական, պրոբացիայի, փրկարարական և էկոպարեկային ծառայողների կատարողականների գնահատման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1827

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել Կառավարության 2017 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» N 1517-Ն որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1575

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 436 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի «Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 436 որոշման մեջ:
Մնաց {days} օր
0 1609

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 245-ն որոշումը:
Մնաց {days} օր
0 1549

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 246-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց ընտրության կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 417-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի ««Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» N 1495-Ն որոշումները: 
Մնաց {days} օր
0 1865

Обсуждалось 01.04.2025 - 16.04.2025

«ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻԱԿ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ 13 ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 808-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է սահմանել պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարչի չափը և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 808-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 2000
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: