Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 20.10.2023 - 05.11.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստացած զինծառայողներին հնարավորություն ընձեռել վերահանձնելու համապատասխան գնահատումը կամ թեստավորումը, հստակեցվում են վերահանձնելու հայտի ներկայացման և ընթացքավորման ժամկետներն ու ընթացակարգը:  
3 3138

Обсуждалось 05.10.2023 - 21.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 2731

Обсуждалось 02.10.2023 - 18.10.2023

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
1 4101

Обсуждалось 15.08.2023 - 30.08.2023

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատաեսվում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմին­ներից ներգրավել տրանսպորտային միջոցներ:
0 3545

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զինվորական հաշվառմանը վերաբերող «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-240-Ն և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքների դրույթները, հստակեցվում են այդ քաղաքացիների զինվորական հաշվառման պայմանները:
0 3135

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները:
1 2996

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողներին պատվովճար հաշվարկելու վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, սահմանվում է նրանց հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը:
0 2987

Обсуждалось 27.07.2023 - 11.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, հստակեցվում են զինվորական հաշվառման և զորակոչի անցկացման ժամանակ առողջական վիճակի հետազոտության և բժշկական փորձաքննության ընթացակարգերը:
0 3162