Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 28.04.2023 - 15.05.2023

«Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները:
0 1970

Обсуждалось 26.04.2023 - 12.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են օրենքի կարգավորումներին, հստակեցվում են զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման գործընթացում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության հարցերը, կատարվում են տեխնիկական բնույթի հստակեցումներ:
0 1879

Обсуждалось 17.04.2023 - 03.05.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:   
0 1668

Обсуждалось 07.04.2023 - 23.04.2023

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը, կարգապահական գումարտակի գործունեության և գումարտակում պատժի կրման հետ կապված հարաբերությունները:
1 2337

Обсуждалось 06.04.2023 - 22.04.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը, վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, կատարվում են ծրագրի իրականացման գործընթացի հստակեցումներ, սահմանվում են կատարվող փոփոխություններին հետադարձ ուժ տալու պայմանները:  
1 2279

Обсуждалось 06.04.2023 - 22.04.2023

§Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 6-ի N 736-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության, ինչպես նաև գույքը վնասված վերադարձնելու կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքերում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցման տրամադրման համար դիմում ներկայացնելու ժամկետը սահմանել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում, ինչպես նաև դիմումները միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացումը պայմանավորել համապատասխան գույքին հասցված վնասի կամ բաց թողնված օգուտի չափի վերաբերյալ տեղեկատվության առկայությամբ:
0 1966

Обсуждалось 14.03.2023 - 30.03.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է «Պատիվ ունեմ» ծրագրով ընդունելության գործընթացում հստակեցնել` միջպետական պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերի սովորողների ներգրավման հարցը, 3 ամսով երկարաձգել պատրաստության ժամկետը` ծրագրի շրջանակներում ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի 6 ամիս, 10 տոկոսով նվազեցնել ՄՈԳ անցողիկ շեմերը, ծրագրով տրված տարկետման դադարման հիմք սահմանել նաև ուսումնառության ժամկետի փոփոխման հիմքերի առաջացումը, ինչպես նաև պարզեցնել 18 տարին լրանալու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառությունը չավարտած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
0 2013

Обсуждалось 24.02.2023 - 11.03.2023

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» Կառավարության որոշման նախագիծ          Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պար­տա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:
0 2707

Обсуждалось 20.02.2023 - 08.03.2023

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 3651