Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 16.05.2023 - 01.06.2023

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով:
0 1120

Обсуждалось 16.05.2023 - 01.06.2023

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ          Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբեր 13-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպոր­տային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները:
0 2080

Обсуждалось 05.05.2023 - 21.05.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություն և 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձևաչափ և ստացած գնահատականների հիման վրա հավելավճարների նոր չափեր, ինչպես նաև հստակեցվում է օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողին համապատասխան չափով հավելավճարի հաշվարկման կարգը: 
0 1780

Обсуждалось 02.05.2023 - 18.05.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը սահմանել օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով և առաջադիմության համար՝ 50 000 դրամ չափով:  
0 1112

Обсуждалось 28.04.2023 - 15.05.2023

«Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության 2008 թվականի մայիսի 22-ի N 595-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կայազորային կարգապահական մեկուսարանում պահվելու են նաև կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողները:
0 1455

Обсуждалось 26.04.2023 - 12.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի հետ կապված հարաբերությունները համապատասխանեցվում են օրենքի կարգավորումներին, հստակեցվում են զինվորական հաշվառման, զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության ներգրավման գործընթացում քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և փորձաքննության հարցերը, կատարվում են տեխնիկական բնույթի հստակեցումներ:
0 1469

Обсуждалось 17.04.2023 - 03.05.2023

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:   
0 1234

Обсуждалось 07.04.2023 - 23.04.2023

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը, կարգապահական գումարտակի գործունեության և գումարտակում պատժի կրման հետ կապված հարաբերությունները:
1 1835

Обсуждалось 06.04.2023 - 22.04.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքների և պետության կողմից սուբսիդավորման չափերը, վարկերի տոկոսադրույքների ավելացման միջոցով զինծառայողներին հնարավորություն է տրվում իրենց կողմից ընտրել համագործակցող վարկատու կազմակերպությանը, կատարվում են ծրագրի իրականացման գործընթացի հստակեցումներ, սահմանվում են կատարվող փոփոխություններին հետադարձ ուժ տալու պայմանները:  
1 1769