Обсуждалось 18.04.2024 - 04.05.2024 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ ու 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման կազմակերպման և անցկացման պայմաններն ու դրանց արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը, հստակեցվում են մարտական խնդիրների համապատասխան գործառույթներով պաշտոններ զբաղեցնող զինծառայողների ֆիզիկական պատրաստության աստիճանի գնահատումից ազատվելու պայմանները, գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնները ներառվում են հավելավճարի չափերի ցանկում: 8 113 37 3890
Обсуждалось 16.04.2024 - 02.05.2024 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 710-Ն, 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն և 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնների համար լրավճարների, հավելումների հաշվարկման մեծությունների և արձակման դրամական օգնությունների չափերը: 6 1 0 1454
Обсуждалось 16.04.2024 - 02.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. հունիս ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: 6 1 0 1437
Обсуждалось 05.04.2024 - 21.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համապատասխանեցնել ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման, առևտրի միջնորդական գործունեության, տարանցիկ փոխադրման բնագավառը վերահսկող և կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի № 1308-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: 2 2 0 1654
Обсуждалось 01.04.2024 - 16.04.2024 <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> և <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն՝ որոշակի առողջական վիճակ ունեցող պարտադիր զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու փոխարեն սահմանվում է վերականգնողական բուժման ժամանակահատված, կարգավորվում են դրա տրման հարաբերությունները և այդ ժամանակահատվածում զինվորական ծառայության ժամկետի ու դրամական ապահովության հաշվարկման պայմանները, հստակեցվում են նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման, նախարարության կողմից սահմանված պայմաններում և վայրում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված հետևանքի կիրառման պայմանները, սահմանվում է կամավոր հիմունքներով ՀՀ պաշտպանությանը մասնակցած և կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված անձանց վերաբերյալ գործող ենթաօրենսդրական կարգավորումների օրենսդրական հիմք, կատարվում են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, ինչպես նաև հստակեցվում են պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները: 10 5 0 2258
Обсуждалось 26.03.2024 - 11.04.2024 «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, քանակները, ներգրավման ժամկետները, ներգրավվող տրանսպորտային միջոցների տեսակները, քանակները և ներգրավման ժամկետները: 2 5 0 3957
Обсуждалось 26.03.2024 - 11.04.2024 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է օտարերկրյա պետությունների (բացառությամբ ՌԴ) ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափը սահմանել 150 հազար դրամ: 4 9 1 1391
Обсуждалось 13.03.2024 - 29.03.2024 «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը: 9 5 1 8029
Обсуждалось 06.03.2024 - 21.03.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումը, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովումը պահանջում է խիստ հսկողություն իրականացնել այնպիսի ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, ինչպես նաև այնպիսի ապրանքների և մտավոր գործունեության արդյունքների առևտրի միջնորդական գործունեության նկատմամբ, որոնք իրենց բնույթին համապատասխան նախատեսված են օգտագործման բացառապես ռազմական նպատակներով: 12 3 0 1705