Министерство обороны

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.03.2024 - 22.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ որպես պարտականություն սահմանված, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչվելու դեպքում նրանց առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև կատարվում են տեխնիկական բնույթի շտկումներ:
3 976

Обсуждалось 05.03.2024 - 21.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ որպես պարտականություն սահմանված, ինչպես նաև  օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
0 848

Обсуждалось 04.03.2024 - 20.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում քաղաքացուն զինվորական հաշվառման տվյալները հստակեցնելու և բուժհետազոտում իրականացնելու համար զինվորական կոմիսարիատ կանչելու ծանուցման ձևերը, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են գործող օրենքի նորմերին:
0 777

Обсуждалось 21.02.2024 - 08.03.2024

«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տարածքային կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն ներդրվում է Տարածքային պաշտպանության համակարգը, սահմանվում են տարածքային պաշտպանության նպատակներըն ու խնդիրները, ներգրավված ուժերը, տարածքային պաշտպանության զորքերի և տեղական պաշտպանության ուժերի ստեղծման, ղեկավարման, տեղական պաշտպանության ուժերում ընդգրկված անձանց պատրաստության և կիրառման հետ կապված հարաբերությունները:
1 1188

Обсуждалось 21.02.2024 - 08.03.2024

<<Պետական կենսաթոշակների մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարեցնելու իրավունք սահմանել նաև ՀՀ զինված ուժերի տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար, ինչպես նաև սահմանել զորահավաքային զինվորական ծառայությունից կամ տարածքային պաշտպանության զորքերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը և պայմանները, վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:
0 752

Обсуждалось 16.02.2024 - 03.03.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները՝ դրանք ճանաչելով որպես զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները:
0 2116

Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն 2023 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2024 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2 1078

Обсуждалось 02.02.2024 - 17.02.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 2001-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024թ. ապրիլ ամիսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
0 766

Обсуждалось 30.01.2024 - 14.02.2024

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ         Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2024թ. ապրիլի 15-ից հուլիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
2 1954