Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство обороны

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 11.07.2023 - 26.07.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Մնաց {days} օր
0 4039

Обсуждалось 07.07.2023 - 22.07.2023

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման­վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Մնաց {days} օր
0 5318

Обсуждалось 03.07.2023 - 18.07.2023

«Սպա¬ռազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազ¬մա¬¬կան նշանակության այլ նյութա¬տեխ¬նիկական միջոցները հետագա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, դուրս գրելու և դրանց օտարման կամ ոչնչացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ստորաբաժաններին ամրացված սպառազինությունը, ռազմական տեխնիկան ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև դրանք հե­տա­գա շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու, օտարելու կամ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 4037

Обсуждалось 18.05.2023 - 03.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում օրենքով սահմանված բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված անձանց բնակարանային ապահովության գործընթացը, 6 անձից ավելի ընտանիքի անդամներ ունեցող շահառուների համար սահմանվում են բնակարանային ապահովության նոր պայմաններ, որոշման մեջ իրացվում են օրենքի 65-րդ և 73-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները, որոշման մեջ օրենքին տրված հղումները համապատասխանեցվում են գործող օրենքի դրույթներին, հստակեցվում են հատկացված բնակարանի գնման վկայագրի գործողության և օգտագործման, ՊՆ ծառայողական ֆոնդի պահպանման և սպասարկման պայմանները:
Մնաց {days} օր
0 3910

Обсуждалось 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 347-Ն և 2010 թվականի ապրիլի 8-ի N 393-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն և 06.04.2017թ. N 393-Ն որոշումներում իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով հետուսումնական պայմանագրային պարտավորությունն անպատշաճ կատարելու համար ծագող իրավական հետևանքի կիրառման պայմաններում կատարված փոփոխությունը և լրացումը:
Մնաց {days} օր
0 3459

Обсуждалось 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 23.03.2023թ. N 383-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը:
Մնաց {days} օր
0 3423

Обсуждалось 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 09.08.2018թ. N 898-Ն որոշման մեջ իրացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով սահմանված կարգավորումը և դադարեցվում է չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց զինծառայողին փոխհատուցում հաշվարկելու վերաբերյալ դրույթների գործողությունը:
Մնաց {days} օր
0 3960

Обсуждалось 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի դրույթները, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են կարգավորիչ օրենքների պահանջներին:
Մնաց {days} օր
0 2868

Обсуждалось 17.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 18-ի N 1174-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ՀՀ կառավարության 18.10.2018թ. N 1174-Ն որոշման մեջ իրացվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-141-Ն oրենքի դրույթները:
Մնաց {days} օր
1 3935
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: