Министерство образования, науки, культуры и спорта

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 16.11.2022 - 01.12.2022

«Լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումը իրավաբանական անձին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն ամբողջությամբ կամ դրա մի մասը իրավաբանական անձին պատվիրակելու հետ կապված իրավահարաբերությունները: Հստակեցվում է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման:
0 2375

Обсуждалось 11.11.2022 - 26.11.2022

ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգը սահմանվում է միասնական սկզբունքով և ժամանակում իրականացնելու նպատակով:
4 3038

В стадии разработки

Обсуждалось 10.11.2022 - 26.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ հաստատված Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգում փոփոխություններ  կատարելու մասին
0 2207

В стадии разработки

Обсуждалось 09.11.2022 - 24.11.2022

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր          Սույն փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, որի լիազորող նորմերով նախատեսվում է՝ հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումը կարգավորում էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել գործող կարգը ևս ուժը կորցրած ճանաչել և վերոնշյալ գործընթացները կարգավորել մեկ իրավական ակտով:Հարկ է նշել, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ:
2 2582

В стадии разработки

Обсуждалось 08.11.2022 - 24.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2022/2023 ուսումնական տարվա օրդինատուրայի ընդունելության համար հատկացված անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում
0 2110

Обсуждалось 02.11.2022 - 17.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի  12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործման, արդյունավետության բարձրացման և պարզեցման համար:
6 3328

Обсуждалось 31.10.2022 - 15.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Սույն նախագծի մշակումը բխում է  հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման ժամկետի և ուսուցիչների վերապատրաստման գործընթացում ներգրավված կազմակերպությունների գործունեության շարունակականությունն ապահովելու կամ վերապատրաստումների արդյունավետության վերաբերյալ կատարված մշտադիտարկումների արդյունքում ցանկից հանելու հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
1 2391

Обсуждалось 25.10.2022 - 09.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով, «Հանրակրթության մասին»  օրենքի  փոփոխություններով:     Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան տնօրենի, վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը:
5 2877