Аппарат Премьер-министра

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ "ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ" Նախագծով նախատեսվում է, որ համապատասխան ոլորտներում կատարվող վարչական իրավախախտումների  վերաբերյալ գործերը քննող և պատասխանատվություն սաhմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է, ինչպես նաև հստակեցվում են համապատասխան ոլորտներում վարչական իրավախախտումների շրջանակը, օրենսգրքով արդեն իսկ նախատեսված առանձին վարչական իրավախախտումների համար վերանայվում են վարչական տույժի տեսակներն ու տուգանքների չափերը:
1 6383

Обсуждалось 01.07.2020 - 16.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշմամբ հաստատվել են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային, դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող ստուգումների թվով 14 ստուգաթերթեր, որոնք, սակայն, չեն ներառում տեսչական մարմնի վերահսկողության ամբողջ շրջանակը։ Ուստի անհրաժեշտ է որոշման համապատասխան հավելվածները լրացնել առանձին բնագավառների վերահսկողության ստուգաթերթերով։
0 5584

Обсуждалось 28.04.2020 - 13.05.2020

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ ինչպես փաստում է իրավակիրառ պրակտիկան, կառուցապատողները հաճախ օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ապահովում քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող թափոնների հեռացումը  շինարարական հրապարակից: Արդյունքում շինարարական գործունեության արդյունքում առաջացած շինարարական աղբը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա ունենում է վնասակար ներգործություն: Նման պայմաններում Նախագծի նպատակն է ստեղծել օրնսդրական հիմքեր, որոնք հնարավորություն կտան հնարավորինս նվազեցնել շինարարական գործունեության ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը, այդ թվում՝ մթնոլորտային օդ վնասակար արտանետումները, ինչպես նաև նախատեսել իրավական մեխանիզմներ այդ պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:      
0 6338

Обсуждалось 27.04.2020 - 12.05.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծերի ընդունման նպատակն է հստակորեն սահմանել հասարական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահաջները խախտելու դեպքում ստուգվող սուբյեկտի գործունեության կասեցման տեսչական մարմնի լիազորությունը և այդ լիազորության իրականացման կարգը: Միևնույն ժամանակ քաղաքացիների առողջության և հիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությամբ պայմանավորված՝ տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի գործունեության ամբողջ ծավալով  կասեցումը պետք է ենթակա լինի անհապաղ կատարման, իսկ այդ որոշման բողոքարկումը՝ չկասեցնի դրա կատարումը: Նախագծերի ընդունման նպատակը նաև Առողջապահական և աշխատանքի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների լիազորությունների հստակեցումն է:
1 6360

Обсуждалось 23.04.2020 - 08.05.2020

«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կարգավորվում է  տեսչական մարմինների կողմից վարչական վարույթի մասնակիցների ծանուցումների հարցը, մասնավորապես՝  սահմանվում է դրույթ, համաձայն որի՝  ֆիզիկական  և իրավաբանական անձանց սահմանված կարգով ծանուցելու հետ միաժամանակ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Եվ ծանուցումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված) ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը»:
5 12494

Обсуждалось 27.02.2020 - 14.03.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման նկատմամբ  վերահսկողության իրականացման ստուգաթերթերը, որոնց հիման վրա տեսչական մարմինը հնարավորություն կունենա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում իրականացնել տեսչական ստուգումներ:  
2 8530

Обсуждалось 19.02.2020 - 06.03.2020

«Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Գործող իրավական կարգավորումներով նախատեսված է վերահսկողություն իրակա-նացնել միայն բարեգործական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկա-տվության (հաշվետվությունների) հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս բարեգործա-կան ծրագրերի իրականացման արդունավետությունը գնահատելու համար լիարժեք տեղե-կություններ ստանալ ծրագրերի իրականացման ընթացքի և ավարտի վերաբերյալ:
0 7027

Обсуждалось 07.02.2020 - 23.02.2020

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաև սահմանել այդ լիազորության իրականացման կարգը:
0 7023

Обсуждалось 30.12.2019 - 14.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը գործող օրենսդրությամբ վերահսկողություն իրականացնող մարմինների հստակեցումը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովումն է, մասնավորապես՝ Նախագծի ընդունման դեպքում կհստակեցվի այն տնտեսվարող սուբյեկտների շրջանակը, որոնց մոտ բնակչության և շրջակա միջավայրի անվտագության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերության հիման վրա, բացառության կարգով, ստուգումներ կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ստուգումներն իրականացնող տեսչական մարմինների շրջանակը:
0 7169