Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 05.02.2020 - 20.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը            Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի զ) ենթակետի համաձայն հարկային հսկողության ընթացքում օգտագործվող` երրորդ անձից ստացված տեղեկության տեսակ է գույքի գրանցում (հաշվառում վարող և (կամ) գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները գրանցող (հաշվառող) համապատասխան լիազոր մարմինների կողմից ներկայացվող տեղեկությունները գույքի, դրանց սեփականատերերի, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկությունը, սակայն ներկայումս հարկային մարմինը համապատասխան լիազոր մարմնից ստանում է միայն գույքի նկատմամբ գրանցված իրավունքների, սահմանափակումների ու դրանց փոփոխությունների մասին տեղեկություն, այսինքն հարկային մարմինը չի տիրապետում որևէ պահի դրությամբ գույքի և դրանց սեփականատերերի մասին տեղեկություններին: Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հարկային վարչարարության գործընթացում, անհրաժեշտությամբ պայմանավորված` բազմաթիվ դեպքերով հարկային մարմինը հարցումներ է կատարում լիազոր մարմնին գույքի և/կամ/ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչը պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ և անհիմն երկարաձգում վարչարարության իրականացման ժամկետը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1337-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների արժանահավատության մակարդակի բարձրացմանը և հարկային մարմնում ռիսկերի գնահատման մեխանիզմների կատարելագործմանը:
0 5726

В стадии разработки

Обсуждалось 04.02.2020 - 19.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով առաջարկվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը համապատասխանեցնել Օրենքի պահանջներին՝ սահմանելով, որ մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վերջին հաշվետու ժամանակաշրջաններից (2017 թվականի, 2017 թվականի  4-րդ եռամսյակի կամ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա) տարբերվող` ավելի վաղ այլ հաշվետու ժամանակաշրջանների (տարի, եռամսյակ, ամիս) համար յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գու­մարները վերադարձվում են հարկ վճարողի դիմումի հիման վրա այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով, իսկ այդ գումարների հաշվանցումը (մարումը) կատարվում է առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում): Միաժամանակ, Օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է ուժը կորցրած  ճանաչել ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը: Նախագծով հստակեցվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջանների համար դեբետային գումարներ հասկացությունը, որը հարկ վճարողի ներկայացրած հարկային հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացած՝ բյուջեից հաշվանցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարն է (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները գերազանցող գումար):
0 5319

В стадии разработки

Обсуждалось 24.01.2020 - 08.02.2020

ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ տրանսֆերային գնագոյացմանն առնչվող վեճերի լուծման փոխհամաձայնեցման ընթացակարգի միջոցով գործի լուծման կարգը սահմանելու անհրաժեշտությամբ։
0 6221

Обсуждалось 18.01.2020 - 02.02.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N1676-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­մամբ ակնկալվում է, որ կստեղծվի մասնավոր հատվածի գործատուների մոտ առկա թափուր հաստիքների (աշխատատեղերի) վերաբերյալ տեղեկատվական բազա, որը հնարավորություն կընձեռի բարձրացնել զբաղվածության բնագավառում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը:
1 7250

В стадии разработки

Обсуждалось 27.12.2019 - 15.01.2020

«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել  ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները: Ներկայումս, ԵՏՄ շրջանակներում միասնական ոչ սակագնային կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումներով: Նշյալ որոշումները ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնելով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը:
4 7752

В стадии разработки

Обсуждалось 24.12.2019 - 08.01.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է վերանայել ՀԴՄ-ին ներկայացվող՝ SIM քարտով՝ 4G (+), 3G, 2G և GPRS կապուղիներով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորության պարտադիր պահանջը՝ սահմանելով SIM քարտով՝ նվազագույնը 3G կապուղիով միանալու հնարավորություն: Հարկ է նշել, որ ՀԴՄ-ների համար 4G տեսակի կապուղու պահանջի սահմանման դեպքում որևէ առավելություն չի ստեղծվում, հետևաբար՝ 4G-ի պարտադիր պահանջի հանումը որևէ խնդիր չի ստեղծի, ավելին՝ կնպաստի շուկայում առաջարկվող սարքերի ներդրման գործընթացի գործարկմանը: Միաժամանակ, խմբագրվել են կապուղու վերաբերյալ պահանջները՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել հստակ ժամկետներ՝ ՀԴՄ-ի անսարքության վերաբերյալ սպասարկման կենտրոնին տեղեկացնելու, վերջինիս կողմից անսարք ՀԴՄ-ն ստուգելու, անհրաժեշտության դեպքում սպասարկման կենտրոնի կողմից ժամանակավոր օգտագործման ՀԴՄ տրամադրելու գործընթացների իրականացման համար: Քանի որ ներկայումս ՀԴՄ-ի միջոցով զեղչի հաշվարկները իրականացվում են ոչ միայն տոկոսային, այլ նաև դրամային հաշվարկների միջոցով, ուստի նախագծով առաջարկվում է ավելացնել դրամային զեղչի տեսակը, որը հնարավորություն կընձեռի հարկ վճարողների կողմից կիրառել զեղչի առավել ճկուն տեսակներ: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել ֆիսկալային հիշողության մեջ գրանցվող տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալները), ինչը նպատակաուղղված է ֆիսկալային հիշողությունում պահվող տեղեկատվության քանակի մեծացմանը, որն իր հերթին կապահովի ՀԴՄ սարքի խափանման դեպքում անհրաժեշտ տեղեկատվության լիարժեք պահպանումն ու անվտանգությունը: Ստուգող պաշտոնատար անձի կողմից ստուգման կամ ուսումնասիրության հանձնարարագրի համարով ֆիսկալ հաշվետվություն տպելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկություն ուղարկելու գործառույթը գործնականում չի կիրառվում, ինչպես նաև ՀԴՄ-ի միջոցով ստուգման գործառույթի իրականացման համար, ոչ միայն ֆիսկալ հաշվետվության տպման, այլ նաև ստուգման հանձնարարագրի տպման համար նախատեսվում է մշակել առանձին իրավական ակտ և այդ իրավական ակտով սահմանել ՀԴՄ-ի միջոցով իրականացվող ստուգման գործընթացին առնչվող գործառույթների ընթացակարգը, ուստի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  վերոնշյալ դրույթը:
0 6949

В стадии разработки

Обсуждалось 24.12.2019 - 08.01.2020

«Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառման ու դրա նկատմամբ հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտների հաշվառումը ու դրա նկատմամբ հսկողությունն իրականացնել վիճակախաղի կազմակերպչի կողմից վիճակախաղի տոմսի վրա հսկիչ նշանների փակցման և հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումների միջոցով: Նախագծով սահմանվում են նաև հսկիչ նշանների ստացման, դրանց փակցման, էլեկտրոնային եղանակով հարկային մարմնի էլեկտրոնային համակարգում համապատասխան գրանցումներ կատարելու և չօգտագործված կամ վնասված հսկիչ նշանները հարկային մարմին վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
1 5871

В стадии разработки

Обсуждалось 16.12.2019 - 31.12.2019

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի Նախագծերի շրջանակներում նախատեսվում է, որ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն հարկային մարմինները՝ հարկային իրավախախտումների, ինչպես նաև հարկային ծառայողների կողմից գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով և  մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների, ինչպես նաև մաքսային ծառայողների կողմից  գործառութային պարտականությունների հետ կապված իրավախախտումների բացահայտման, կանխման և խափանման նպատակով:
0 7243