Комитет государственных доходов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.08.2020 - 21.08.2020

«Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը, էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգի, էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջների, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգի, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջների սահմանումն է և ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջների ու գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթների հստակեցումն է:
0 9356

В стадии разработки

Обсуждалось 22.07.2020 - 09.08.2020

«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 16.05.2016թ. ընդունվել և 25.06.2016թ. ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-83-Ն ՀՀ օրենքը, որի 8-րդ հոդվածի համաձայն ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 235.1-ին հոդվածով: Նշյալ հոդվածի համաձայն՝ ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Սակայն տվյալ ցանկը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում մինչ օրս առկա չէ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:
0 4825

В стадии разработки

Обсуждалось 03.07.2020 - 18.07.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակման նպատակը միայն Հայաստանի Հանրապետության տարածքում սկսվող և ավարտվող մաքսային տարանցման շրջանակներում տարանցման գործառնությունների պարզեցումն է, ինչը միտված է Հայաստանի Հանրապետության տարանցման պոտենցիալի մեծացմանը: Ներկայումս մաքսային տարանցման շրջանակներում պարզեցված գործառնությունների հնարավորությունը ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 2-ի N 194-Ն որոշմամբ սահմանված է միայն ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ներքին մաքսային մարմին և մի ներքին մաքսային մարմնից մյուս ներքին մաքսային մարմին իրականացվող տարանցման համար: Հայտարարագրման գործառնությունների պարզեցման, մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակահատվածի կրճատման նպատակով նախագծով նախատեսվում է համապատասխան դրույթները տարածել նաև ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև մեկնման վայրի մաքսային մարմին և ներքին մաքսային մարմնից մինչև մեկնման մաքսային մարմին փոխադրման դեպքերի վրա: Միաժամանակ, նախագծով փոփոխություններ են կատարվում նախագծի տեքստում կիրառված հղումների մեջ՝ մասնավորապես Մաքսային միության մաքսային օրենսգրքի ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված նշված օրենսգրքին կատարված հղումները փոխարինվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի հղումներով, ինչպես նաև որոշման դրույթները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգավորումներին:
0 4816

Обсуждалось 29.06.2020 - 15.07.2020

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 1.1-րդ կետի 1.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2023 թվականը ստեղծել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթների (այսուհետ՝ ՎԻՎ վարույթներ) էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչի շրջանակներում նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, հարկային էլեկտրոնային կառավարման համակարգում ՎԻՎ վարույթների ներդրման կոնցեպտի մշակում և համաձայնեցում, տեխնիկական առաջադրանքի մշակում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խորհրդի կողմից դրա հաստատում, գնումների գործընթացի կազմակերպում, ծրագրային ապահովման մշակում:
0 6350

В стадии разработки

Обсуждалось 19.06.2020 - 05.07.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ       Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նախատեսված չեն  առանց հատուկ թույլտվության կամ լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելը կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ծանուցման ենթակա գործունեությամբ առանց ծանուցման զբաղվելը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ:       Միաժամանակ, նշվածի կապակցությամբ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է փոփոխություն կատարել Օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում` լիցենզիայի կամ թույլտվության տրման, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը ներառելով պետությանը պատճառված վնասի հաշվարկում:      Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել Օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով, որ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելը ևս համարվում է կեղծ ձեռնարկատիրություն:
0 6444

Обсуждалось 18.06.2020 - 03.07.2020

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2021-2025 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով ներկայացվում են առաջիկա 5 տարիների ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման 5 ռազմավարական նպատակները և այդ նպատակների իրագործմանն ուղղված գործողությունները (միջոցառումները): Սահմանված միջոցառումներն ուղղված են հարկային և մաքսային մարմինների կառավարման համակարգերի կատարելագործմանը, հարկ վճարողներին թվայնացված ծառայությունների մատուցմանը, հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ կազմակերպմանը, հարկային իրավախախտումների բացահայտմանն ու կանխարգելմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավմանը, հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, մարդկային ռեսուրսների արյունավետ կառավարմանը:
0 6445

В стадии разработки

Обсуждалось 01.06.2020 - 16.06.2020

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանք­ների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվա­կանի օգոս­տոսի 8-ի N72 որոշ­ման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխա­տանք­ների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնա­կա­նաց­ման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը:  
0 8912

В стадии разработки

Обсуждалось 23.05.2020 - 07.06.2020

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիիծը Նախագծի ընդունման նպատակը «Հարկային հարցերով փոխա­դարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայի (2010 թվականի արձանա­գրու­թյամբ փոփոխված) (այսուհետ՝ Կոնվենցիա) պահանջներին համապատասխան՝ հարկային հսկողություն իրականացնելու ընթացքում ինքնաբերական եղանակով փոխանակման ենթակա տեղեկություններն արձանագրելու հնարավորության սահմանումն է: Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Կոնվե­ցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունները  ձեռնարկում են այնպիսի միջոցներ և իրականացնում են այնպիսի ընթա­ցա­կարգեր, որոնք անհրաժեշտ են Կոնվեն­ցիայի անդամ պետությունների միջև տեղե­կությունների ինքնա­բերա­կան եղանակով փոխանակման համար։ Վերը նշված տեղեկությունները վերա­բերում են օտարերկր­յա պետությունների հարկ վճարողների կողմից հարկումից խուսա­փելու ռիսկեր պարու­նա­կող գործարքներին, առընչվում են բացառապես օտարեր­կրյա պետությունների հարկային շահերին, ընդ որում գործում է փոխադարձության սկզբունքը, հետևաբար ՀՀ հարկ վճարող­ների վերաբերյալ նույնաբովանդակ տեղե­կություն­ները կտրամադրվեն ՀՀ հար­կային մարմնին։ Գործող օրենսդրական կարգա­վորում­ները չեն ենթադրում հարկային ստու­գումների ընթացքում նմանօրինակ տեղե­կություն­ների արձանագրումը, քանի որ դրանք դուրս են հարկային հսկողություն իրակա­նացն­ելու նպատակների շրջանակներից։
0 5749

В стадии разработки

Обсуждалось 22.05.2020 - 06.06.2020

«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 2167-Ն որոշմամբ հաստատված է հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը: «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 21-ի ՀՕ-18-Ն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածը վերախմբագրվել է և սահմանվել է, որ հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի ապրիլի 29-ի թիվ 505-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 3-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել «Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման:
1 5463