Комитет по управлению государственным имуществом

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 11.05.2020 - 31.05.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է Որոշման մեջ տեղ գտած`մակերեսների հետ կապված վրիպակների ուղղում:
0 5408

В стадии разработки

Обсуждалось 11.05.2020 - 31.05.2020

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   «ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով առաջարկվում է մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել 5-րդ կետը` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:
0 5272

В стадии разработки

Обсуждалось 07.05.2020 - 22.05.2020

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի  ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին առկաազատտարածքն որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ:
2 5722

В стадии разработки

Обсуждалось 30.03.2020 - 15.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ Ներկայացված նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել  ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի հողերի գոտեվորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին» N985-Ն որոշման մեջ։  
0 5321

Обсуждалось 16.03.2020 - 07.04.2020

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում է կատարվում՝ մասնավորեցման ծրագրում առաջարկվում է ընդգրկել «Հատուկ լեռնափրկարար ծառայություն»  ՓԲԸ:
1 5212

В стадии разработки

Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Նախագծի ընդունման նպատակն է ՊՈԱԿ-ների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել ՀՀ կառավարության կողմից հաստատված մեկ միասնական մոտեցմամբ՝ թափանցիկ ու հրապարակային իրականացում, պետության կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետության բարձրացման նպատակով վարձակալության տրամադրման գործընթացում հստակ չափանիշների, միատեսակ պայմանների և ժամկետների սահմանում:
0 6297

В стадии разработки

Обсуждалось 10.03.2020 - 25.03.2020

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին Առաջարկվում է պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը իրականացնել մեկ միասնական կարգով։ Մասնավորապես առաջարկվում է սահմանել վարձակալական վճարների որոշման և գանձվող վարձակալական վճարների բաշխման գործընթացում միասնական մոտեցումներ, որով կբացառվեն գործընթացում տեղ գտած թերությունները և կպարզեցնեն վարձակալության տրամադրման պայմանները, ինչպես նաև պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացում կիրառել արդյունավետ և ժամանակակից ձևեր (էլեկտրոնային աճուրդ), մրցակցային դաշտի ապահովում և սակարկությունների ձևով վարձակալության տրամադրման պրակտիկայի լայն կիրառում, գույքի բարելավման և ներդրումների ներգրավման նպատակով վարձակալության տրամադրման ժամանակ ներկայացվող ներդրումային ծրագրերի հիմնավորվածության մակարդակի բարձրացում և դրանց հիմնավորվածության վերաբերյալ ընտրանքային փորձաքննության իրականացում:
0 6014

Обсуждалось 07.02.2020 - 23.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի սահադաշտի բարելավման, գույքի ձեռք բերման, կահավորման և տեխնիկական վերազինման նպատակով գումար հատկացնելու մասին
0 5881