Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 20.11.2017 - 06.12.2017

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ ճշտված ֆինանսական հաշվետվության մասին որոշման նախագիծ Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջե կվերադարձվի 26,661,801 դրամ:  
0 7732

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումը և նվազեցումը: Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը տեղադրված են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ինտերնետային կայքում` http://www.minagro.am/ հասցեով, հասարակությանն  իրազեկելու նպատակով:
0 7954

В стадии разработки

Обсуждалось 16.11.2017 - 01.12.2017

«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծերի ընդունումը նպատակ ունի կարգավորել անտառից դուրս գտնվող տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերված ապօրինի մթերված փայտանյութի և դրանից արտադրված արտադրատեսակների վնասի հատուցման սակագների գումարային տարբերությունը անտառում հայտնաբերված ապօրինի հատումների հետևանքով պատճառված վնասի հատուցման սակագներից, արդյունքում հաշվարկի կրկնապատիկ չափը փոխարինվում է հնգապատիկով, իսկ վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ գրեթե կրկնապատկվում են նախատեսվող տուժանքների գումարային չափը:
0 7941

Проект принят

Обсуждалось 15.11.2017 - 30.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի իրականացման արդյունքում հոլշտին ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոնա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս: Շվից ցեղի համար նախատեսված տոհմաբուծարանը (այն տավարի տեղական կովկասյան գորշ ցեղի կաթնային և մսային հատկանիշների կատարելագործման գործընթացում մեծ դեր խաղացած հիմնական ցեղն է)  ծրագրի իրականացման արդյունքում հանրապետության տավարաբուծական տնտեսություններին կմատակարարի շուրջ 150 գլուխ շվից ցեղի տոհմային կենդանիներ, այդ թվում` 100 գլուխ կովեր, երինջներ, էգ հորթեր և 50 գլուխ ցուլեր, արու հորթեր: Որպես հավելյալ արդյունք, 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի նաև 1200 տոնա կաթ և շուրջ 5 տոննա միս: Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի շուրջ 60 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, իսկ տարեկան կարտադրի 400-420 տոննա կաթ, ինչպես նաև 2-3 տոննա միս: Կորիդելի տիպի համար նախատեսված տոհմաբուծարանը գործունեության արդյունքում մինչև 2025 թվականը հանրապետությունում կիրականացնի շուրջ 1260 գլուխ կիսանրբագեղմ կորիդելի տիպի տոհմային ոչխարների վաճառք (տարեկան շուրջ 180 գլուխ), ինչպես նաև տարեկան լրացուցիչ կարտադրի ավելի քան 14 ցենտներ ոչխարամիս (3.5 մլն ՀՀ դրամ) և շուրջ 17.9 տոննա ոչխարի կաթ (3.6 մլն ՀՀ դրամ), մինչդեռ սկսած 2016 թվականից այն համապատասխանաբար կկազմի՝ 2.4 ցենտներ ոչխարամիս, 26.6 տոննա ոչխարի կաթ և տարեկան 380 գլուխ տոհմային կենդանի: Սուֆֆոլկ ցեղի տոհմաբուծարանի գործունեության 3-րդ տարվանից սկսած կպլանավորվի տարեկան շուրջ 280 գլուխ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիների տոհմային վաճառք, այդ թիվը արդեն 7-րդ տարում հասցնելով 1050 գլխի: Ընդհանուր առմամբ 2018-2025 թվականներին ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է հանրապետությունում որպես տոհմային կենդանի իրացնել ավելի քան 107 մլն ՀՀ դրամ արժողությամբ շուրջ 5300 գլուխ կիսանրբագեղմ սուֆֆոլկ ցեղի մաքրացեղ կենդանիներ: Ծրագրի իրականացման նույն ժամանակահատվածում հանրապետությունում տարեկան կարտադրվի հավելյալ 18 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ շուրջ 856.4 ցենտներ բարձրորակ ոչխարամիս, ինչպես նաև 8.5 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 8.5 ցենտներ կիսանուրբ բուրդ:
0 8656

В стадии разработки

Обсуждалось 09.11.2017 - 24.11.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ / Արագածավան և Արագածոտն/ Առաջարկվող որոշումը կնպաստի հողօգտագործողների սոցիալ-տնտեսական վիճակի  բարելավմանը:
0 7559

Проект принят

Обсуждалось 20.10.2017 - 05.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Ծրագրի նպատակն է  մատչելի նպատակային վարկերի տրամադրման միջոցով ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության զարգացումը, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը, ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը: Ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար վարկերը տրամադրվում են հայկական դրամով,  մինչև 7 տարի մարման ժամկետով, մայր գումարի մինչև 2 տարի հնարավոր արտոնյալ ժամանակահատվածով, վարկի տարեկան մինչև 14% տոկոսադրույքով։ Վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 5% տոկոսադրույքով, 1-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու և 0.5-ից 5 հեկտար հատապտղատու այգիների հիմնման նպատակով:  Ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների հիմնման նպատակով վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումը. կխթանի նոր ինտենսիվ այգիների հիմնման գործընթացը, շուրջ 200 հեկտարով կավելանան պտղատու այգետարածքները (հիմնվող հատապտղանոցների տեսակից կախված հնարավոր է ցուցանիշի փոփոխություն), հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները, կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչու­թյունը, համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, 
0 8242

В стадии разработки

Обсуждалось 19.10.2017 - 04.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման գործընթացի կանոնակարգման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում խաղողի գնման հայեցակարգի ընդունման արդյունքում նախադրյալներ կստեղծվեն ոլորտում գործող տնտեսավարողների արտադրական ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մրցունակության բարձրացման և հավասար մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ, կավելանա գինեգործական արտադրանքի արտահանման ծավալները և խաղողագործության և գինե­գործության ոլորտների տնտեսավարողների եկամուտները, կբարելավվի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, կնվազի բնակչության աղքատության մակարդակը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն խաղողագործության և գինեգործության ոլորտների տնտեսավարողների համար, որոնք կնպաստեն խաղողի պահանջարկի մեծացմանը, և իրացման հիմնախնդրի էական մեղմմանը,հնարավորություններ կստեղծվի շուկայի պահանջներին համապատասխան խաղողի և գինեգործական արտադրանքի ծավալների ապահովման, տնտեսական գործունեության պլանավորման և պայմանագրային հարաբերությունների հաստատման ու խորացման, ինչպես նաև երկրի պարենային անվտան­գության հիմնախնդրի աստիճանական լուծման համար:  
0 8486

Проект принят

Обсуждалось 19.10.2017 - 04.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումներին ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Որոշման ընդունման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետու­թյու­նում գյուղատնտեսության սուբ­սիդա­վորման ուղղություն­ների հայեցա­կար­գի կատարումն ապահովող ծրագրերի համակարգված իրականացումն է: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող սուբսիդավորման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի  գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսային ներուժի առավել նպատակային և արդյունավետ օգտագործմանը, արտադրության մրցունակության բարձրացմանը, արդյունքում՝ երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:
0 8676

В стадии разработки

Обсуждалось 18.10.2017 - 03.11.2017

«Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ <<Հայաստանի Հանրապետությունում 2017-2022 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի   հանրապետությունում տոհմային տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի կատարելագործմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
0 7768