Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 20.08.2018 - 04.09.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունման արդյունքում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» դրամաշնորհի ծրագրի  «Ծրագրային դասընթացների» համար  նախատեսված մասնակիցների քանակը կավելանա՝ առկա պահանջարկից ելնելով: Միևնույն ժամանակ կիրականացվի փաստացի վարկ ստացած շահառուների բավարար ներկայացուցչական թվի մոնիտորինգ:
1 8166

Обсуждалось 17.08.2018 - 02.09.2018

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով ՀՀ պետական բյուջեի հնարավորությունները և այն հանգամանքը, որ իրացման հիմնական շուկաներ հայկական գինեգործական արտադրանք ներկրելու համար իզոտոպային բաղադրության փորձաքննության պարտադիր պահանջ սահմանված չէ, սույն օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀO-135-Ն օրենքի 54-րդ հոդվածը։ Օրենքի նախագծի ընդունմամբ վերանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման պարտադիր պահանջը, որը չի խոչընդոտում անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում ձեռք բերել ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորում և իրականացնել խաղողի և գինեգործական արտադրանք որոշակի խմբաքանակների իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն, ստեղծել և վարել իզոտոպային տվյալների ազգային բանկ։  
0 7345

Обсуждалось 16.08.2018 - 31.08.2018

«Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ռիսկի գնահատում իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) նշանակելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկերի գնահատող և գիտական հիմնավորումներ ներկայացնող կճանաչվեն սննդամթերքի անվտանգության ոլորտում «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը», իսկ անասնաբուժության և բուսասանիտարիայի՝ «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
6 10216

Обсуждалось 31.07.2018 - 15.08.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):
1 8110

Обсуждалось 30.07.2018 - 14.08.2018

««Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ կվերացվեն առկա օրենսդրական հակասությունները, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ իրավական ակտերին: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է Անասնաբուժության մասին և Դեղերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում ոլորտների կարգավորման տարաանջատում, որը հնարավորություն կընձեռնի Անասնաբուժական դեղամիջոցների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1088-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և անասնաբուժական դեղատնային գործունեության  իրականացման  լիցենզիայի ձևերը  հաստատելու մասին» և «Անասնաբուժական պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ միջոցների գովազդի թույլտվությունը տրամադրելու  կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի ընդունմանը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գյուղատնտեսության բնագավառի պետական Լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անասնաբուժական դեղամիջոցների՝ պատվաստանյութերի, շիճուկների և ախտորոշիչ  միջոցների պետական գրանցման պարզեցված և ընդհանուր ընթացակարգերի կանոնակարգման, գրանցվող անասնաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության ու անվտանգության երաշխավորման, որը կխթանի ԵԱՏՄ-ի մաքսային տարածքում անասնաբուժական դեղամիջոցների պետական գրանցման գործընթացի մեկնարկին:        
1 8203

Обсуждалось 30.07.2018 - 14.08.2018

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմնի աշխատակիցների աշխատավարձների ոչ ուղղակի բարձրացմանը, ինչպես նաև առանց պետական բյուջեի միջոցների հատմացման՝ կիրականացվի համակարգի զարգացում:  
1 8286

Обсуждалось 30.07.2018 - 14.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների շրջանառությունը կսահմանափակվի բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում։
0 7455

Обсуждалось 15.06.2018 - 01.07.2018

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:
0 8499

Обсуждалось 14.06.2018 - 30.06.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 15-ի N 142-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացի կազմակերպմանը:
5 9906