Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Проект принят

Обсуждалось 07.06.2018 - 27.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ  «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» և «երաշտ»  հասկացությունների լիարժեք ձևակերպմանը:
11 8325

В стадии разработки

Обсуждалось 13.04.2018 - 03.05.2018

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշում Նախագծի ընդունումը պայմանավորված է, այն հանգամանքով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հայտնաբերված ու առգրավված և տարիների ընթացքում անտառտնտեսություններում կամ բնության հատուկ պահպանվող տարածքներում  ի պահ հանձնված փայտանյութը բացի այն, որ   զգալի տարածք է զբաղեցնում, այլև տարեցտարի կորցնում է   սպառողական հատկությունները:
0 8003

Находится в правительстве РА

Обсуждалось 11.04.2018 - 02.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ կհստակեցվեն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող  փաստաթղթերը, լիցենզավորված անձանց կտրամադրվի իրենց համար նախընտրելի գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթը:
0 7101

Находится в правительстве РА

Обсуждалось 10.04.2018 - 01.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N1343-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի N1343-Ն որոշման մեջ օգտագործել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա» հասկացությունը։  
0 7877

Находится в правительстве РА

Обсуждалось 10.04.2018 - 01.05.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման մեջ «վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիայի» բառերը փոխարինել «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիայի» բառերով՝ հիմք ընդունելով 2018 թվականի փետրվարի 8-ին ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-104-Ն ՀՀ օրենքը։
0 7029

В стадии разработки

Обсуждалось 21.03.2018 - 13.04.2018

Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի նիստի N 3 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու պահանջով:
0 7658

В стадии разработки

Обсуждалось 16.03.2018 - 31.03.2018

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության և պաշտպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:  
0 8975

В стадии разработки

Обсуждалось 07.03.2018 - 23.03.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կխթանվի բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը, ինչն իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար:
1 7842

В стадии разработки

Обсуждалось 06.03.2018 - 05.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հա­յաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 9-ի «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» N 240-Ն որոշման N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները:
0 6984