Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 13.02.2023 - 28.02.2023

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգի սահմանման մասին» «Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհի օբյեկտների անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու իրավահարաբերությունների կանոնակարգման և վարչարարության նվազեցման պահանջով:  Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 9-րդ կետի պահանջից: Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը, դա անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու և օգտագործելու իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է: Սույն հրամանով նախատեսվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու գործընթացը լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա իրականացնելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց մոտ պահվող վայրի կենդանիների հաշվառման, այդ տեղեկատվության ամենամյա թարմացման նպատակով և առհասարակ, այդ գործընթացներն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:  Սույն հրամանի նախագծով ակնկալվում է անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնել:
0 2834

Обсуждалось 07.02.2023 - 24.03.2023

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ Սևանա լճի մասին համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Ամրագրել տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվության Կառավարություն ներկայացնելու պահանջ, Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն գործող օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների լուծմանը, օրենսդրական տեխնիկայի կիրառմանը, տարեկան ծրագրի մշակման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Սևանա լճում ադյունագործական որսի գործընթացի կազմակերպման դյուրացմանը։
9 3560

В стадии разработки

Обсуждалось 06.02.2023 - 21.02.2023

Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման (մինչև 2050 թվական) ռազմավարություն ՀՀ կառավարությունը նպակադրել է նվազեցնել կլիմայի փոփոխության ազդեցությունը իր երկրի վրա և նպաստել ջերմոցային գազերի (այսուհետ՝ ՋԳ) կրճատմանը համաշխարհային մասշտաբով։  Հայաստանի Հանրապետությունը վավերացրե է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) 1993 թվականի մայիսին,  և Փարիզյան համաձայնագիրը՝ 2017 թվականի փետրվարին: Փարիզյան համաձայնագիրը կլիմայի փոփոխությանը վերաբերող իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագիր է: Այն ընդունվել է 198 երկրների կողմից՝ ՄԱԿ-ի Կոնվենցիայի Կողմ երկրների 21-րդ համաժողովում՝ Փարիզում 2015 թվականի դեկտեմբերի 12-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի նոյեմբերի 4-ին: Համաձայնագրի նպատակն է պահել գլոբալ տաքացման աճը 2°C ցածր մակարդակում, գերադասելի է մինչև 1.5°C՝ ի համեմատություն նախաարդյունաբերական մակարդակների: ՀՀ կառավարությունը հստակ պատկերացում ունի կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրների և ռիսկերի մասին, ուստի սահմանել է կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ՝ 2021 թվականի ապրիլին հաստատելով «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (այսուհետ՝ ԱՍԳ): Հայաստանի Հանրապետությունը սահմանել է անվերապահ կարճաժամկետ նպատակ մինչև 2030 թվականը նվազեցնել արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։ ԱՍԳ-ի համաձայն, մինչև 2050թ. պետք է իրականացվի երկարաժամկետ պլանավորում՝ որպես Հայաստանի Հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության (այսուհետ՝ ՋԳ-ՑԱԶԵՌ ) մշակման մաս:  ՋԳ-ՑԱԶԵՌ մշակումը համապատասխանում է Փարիզյան համաձայնագրի 4-րդ հոդվածին, ինչը սահմանում է, որ բոլոր կողմերը պետք է ջանան ձևակերպել և ներկայացնել ՋԳ ցածր արտանետումների երկարաժամկետ ռազմավարություն` հաշվի առնելով նրանց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և համապատասխան կարողությունները: Բացի արտանետվող ՋԳ քանակի կրճատումից, այս ռազմավարության իրականացումը դրական ազդեցություն կունենա տեղական համայնքների կենսապայմանների վրա՝ տնտեսական աճի, սոցիալական բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության բարելավման տեսանկյունից: Այս գործողությունները կնվազեցնեն նաև առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով քրոնիկ հիվանդությունների թիվը, ինչպես նաև մահացությունն օդի, ջրի աղբյուրների աղտոտվածության և այլ պատճառներով:        
0 3468

Обсуждалось 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 2611

В стадии разработки

Обсуждалось 19.12.2022 - 03.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 684-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող 0,0729 հա հողամասը (ծածկագիր 07-057-0403-0027) Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի  N 1953-Ա որոշմամբ հետ է վերցվել շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով՝ «Արաբկիր» օդերևութաբանական կայանի տեղադրման նպատակով, ամրացվել է շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Վերոգրյալի հետևանքով առաջացել է «Ջրվեժ» անտառպարկի սահմանների նկարագրի, տարածքի և հատակագծի փոփոխության անհրաժեշտությունը:
0 2209

Обсуждалось 02.12.2022 - 18.12.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար նախատեսվում է սահմանել  պատասխանատվության միջոց՝ Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:
0 2494

Обсуждалось 02.12.2022 - 18.12.2022

ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ Նախատեսվում է օրենքով կարգավորել քիմիական նյութերի ու խառնուրդների արտադրության, շուկայահանման, ներմուծման, արտահանման, օգտագործման, դասակարգման, մակնշման, պիտակավորման և փաթեթավորման, քիմիական նյութերի ռեգիստրի ստեղծման ու վարման, քիմիական արտադրանքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման , վտանգավոր քիմիական նյութերի թույլատրման, պարտավորությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման, քիմիական նյութերի ու խառնուրդների գործածության վերահսկման հետ կապված հարաբերությունները։
0 3993

В стадии разработки

Обсуждалось 28.11.2022 - 13.12.2022

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Կառավարության որոշում Նախագիծը առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1604 32 001 0 և 0511 91 901 ծածկագրերինն դասվող Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմանբ:
0 3621

В стадии разработки

Обсуждалось 28.11.2022 - 13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N489-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման համար իրավասու մարմնի եզրակացությունը ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը  իրավասու մարմնին  կներկայացնեն էլեկտրոնային հայտ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, իսկ լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կտրամադրվեն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացությունները (թույլատրագիր)։
0 2304