Министерство окружающей среды

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 15.05.2023 - 05.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹ        Շրջակա միջավայրի պահպանության ծառայության ստեղծմամբ նախատեսվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառապահների (506) և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող տեսուչների (345) հաստիքների կրճատում, մասնավորապես նախատեսվում է 506 անտառապահի և 345 տեսուչների փոխարեն ստեղծել 1217 հաստիքային միավորից կազմված Շրջակա միջավայրի պահպանության ծառայություն 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ։
0 3447

Проект принят

Обсуждалось 12.05.2023 - 02.06.2023

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծով առաջարկվում է սահմանել ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանվող գումարների հաշվին իրականացվող բնապահպանական ծրագրերի մշակման կարգը
2 2694

Проект принят

Обсуждалось 12.05.2023 - 02.06.2023

«Բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը, Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առաջարկվող բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ու «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն հաստատված և առաջիկա տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրում համայնքի ավագանու կողմից առաջարկվող փոփոխությունները Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու կարգերը հաստատելու մասին» N 1544-Ն որոշումը։
0 2514

В стадии разработки

Обсуждалось 11.05.2023 - 31.05.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները` ներկայացնում եմ «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին»
0 2310

Обсуждалось 04.05.2023 - 26.05.2023

«Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման կարգը սահմանելու մասին» Սույն կարգով կարգավորվում են լիազորված մարմնի թույլտվությամբ՝ անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառման (այսուհետ՝ հաշվառում) հետ կապված իրավահարաբերությունները: Հաշվառումն անազատ և կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց կարգաբանական պատկանելիության, վտանգվածության կարգավիճակի, քանակական և որակական փոփոխությունների, ֆիզիոլոգիական վիճակի, պահման ռեժիմի, վարչատարածքային տեղաբաշխվածության մասին տեղեկությունների համակարգ է: Հաշվառումն իրականացվում է յուրաքանչյուր տարի և հաշվառման տվյալները տրամադրվում են Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնին (այսուհետ՝ լիազորված մարմին)։  Հաշվառումն ապահովում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է կենդանական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
1 1937

Обсуждалось 02.05.2023 - 18.05.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ մոնիթորինգային գործընթացը կիրականացվի լիարժեք՝ առավել հստակ գնահատական տալով ջրային մարմինների կարգավիճակին, ինչն էլ հնարավորություն կտա մշակել արդիական միջոցառումներ վատթարացված  ջրային մարմինների կարգավիճակի  բարելավման ուղղությամբ:
1 2348

В стадии разработки

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

«Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականությունը, ռազմավարությունը և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ     Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 30-ի N 38 արձանագրային որոշմամբ հաստատվել էր «Անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության» փաստաթուղթը, ինչի հիմնական նպատակն անտառների կայուն կառավարման ապահովումն էր, ինչպես նաև բնապահպանական և հասարակայնության շահերի հավասարակշռումը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշման համաձայն փաստաթուղթն անվավեր է ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն առաջացել է մշակել անտառային քաղաքականության և ռազմավարության նոր փաստաթուղթ։    Վերջինիս հիման վրա մշակված ՀՀ անտառի ազգային ծրագիրը, ինչը հաստատվել էր ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ, միտված էր օրենսդրության վերանայմանը, անտառային տարածքների վերականգնմանը, անտառների  պահպանման ու ոլորտի զարգացման բազմաբնույթ հիմնախնդիրների հաղթահարմանը։ Ծրագիրը սահմանում էր առաջնային կարևորության միջոցառումները և դրանց իրականացման 10-ամյա ժամանակացույցը, ինչը գործել է մինչև 2015 թվականը ներառյալ և   անհրաժեշտություն է առաջացել հաստատելու անտառային ոլորտի նոր գործողությունների ազգային ծրագիրը առ 2030 թվականը։   «Հայաստանի Հանրապետության անտառային քաղաքականության, ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից և Վարչապետի 2022 թվականի հուլիսի 22-ի N 861-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի պահանջից։
1 2622

В стадии разработки

Обсуждалось 28.04.2023 - 13.05.2023

«Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2023-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման ծրագիրը, ֆինանսավորման ռազմավարությունն ու ներդրումային պլանը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ 2021 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաս­տա­տեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի 2023-2030 թվականների վերա­նայված ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), որով սահմանվեց տնտեսության բոլոր ոլորտներում մինչև 2030 թվականը ՋԳ արտանե­տում­ների 40 տոկոս նվազեցման թիրախ` 1990 թվականի արտանետումների մակարդակի հետ համեմատ: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Կառավարությունն իր գործունեության ծրագրով ամրագրել է, որ ոլորտում քաղաքա­կանությունը հիմնավորապես ուղղված է լինելու կլիմայի փոփոխության նկատմամբ երկրի դիմակայունության մակարդակի բարձրացմանը` հարմարվողականության լավագույն գործելակերպերի ներդրմանը նպաստելու, ցածր ածխածնային զարգացման ուղղությամբ գլոբալ ջանքերին ակտիվ մասնակցության, կլիմայի փոփոխության մեղմման մասով ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման միջոցով: Այնուամենայնիվ, կարևոր մարտահրավեր է ԱՍԳ փոխակերպումը շոշափելի գործողու­թյուն­ների, որոնք կհանգեցնեն երկարաժամկետ ցածր արտանետումների և հնարավո­րու­թյուններ կստեղծեն կլիմայի նկատմամբ դիմակայուն զարգացման համար: Փարիզյան համաձայնագիրը նպատակ ունի ֆինանսական հոսքերը համապատաս­խա­նեցնել ցածր արտանետումներով զարգացման ուղիների հետ: Ծրագիրը ներկայացնում է բացահայտված առաջնահերթ գործողությունները և գնահատված ռեսուրսների կարիք­ները: Այս համատեքստում, Հայաստանին անհրաժեշտ կլինի կայուն ֆինանսական, կարողու­­թյունների զարգացման և տեխնիկական աջակցություն՝ Փարիզյան համաձայ­նագրի շրջանակներում ազգային գործողությունների և, մասնավորապես, ՋԳ-ների կրճատ­ման նպատակադրումներն իրականացնելու և դրա արդյունքները պարբերաբար և պատշաճ մակարդակով ներկայացնելու համար: Կառավարությանը հետամուտ է համակարգային վերափոխումների՝ օգտագործելով ԱՍԳ իրականացումը որպես կլիմայի փոփոխության մեղմման մեջ ներդրումներն ավելացնելու և կայուն զարգացում ապահովելու մեխանիզմ: Սույն Ծրագիրը ներկայացնում է Հայաստանի կառավարության 2023-2030 թվականների ԱՍԳ-ի իրականացմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքը, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումները: ԱՍԳ իրականացման ֆինանսական մեխանիզմների զարգացման և արմատավորման մոտեցումները ներկայացվում են ԱՍԳ իրականացման ֆինանսավորման ռազմավա­րությամբ (Հավելված 2), իսկ ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրերը՝ ԱՍԳ իրականացման ներդրումային  պլանով (Հավելված 3):  Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքներն են ՝ ԱՍԳ իրականացմանն ուղղված գործողությունների, անհրաժեշտ ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքի, ինչպես նաև՝ մոնիթորինգի, գնահատման և պարբերական վերանայման մոտեցումների հստակ սահմանում: ԱՍԳ իրականացման ֆինանսավորման արդյունավետ գնահատման, հավաքագրման, ընդլայնման և կիրառման ներդրված համակարգեր՝ կյանքի կոչելու ԱՍԳ իրականացման ծրագրում առանձնացված առաջնահերթ գործողությունները: ԱՍԳ-ով հռչակված կլիմայական հավակնությունները երաշխավորելու նպատակով նույնականացված լրացուցիչ ներդրումային ծրագրեր:
0 2468

Обсуждалось 26.04.2023 - 18.05.2023

«Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ   «Կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման կարգը սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախագծի  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կենդանիների տեսակների հավաքված, կանոնակարգված, ցուցադրվող և պահվող կենդանիների կենդանի կամ դրանց խրտվիլակների, արգասիքների և պրեպարատների հավաքածուների, դրանց քանակական և որակական փոփոխությունները բացահայտման պահանջով: Հրամանի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետի պահանջից: Սույն նախագծի մշակման արդյունքում կկանոնակարգվեն կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության հավաքման և գրանցման գործընթացը, ինչպես նաև առավել կանոնակարգված և վերահսկելի կլինի կենդանաբանական հավաքածուների վերաբերյալ տվյալների գրանցումը, տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:  
0 1891