Министерство по чрезвычайным ситуациям

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 01.08.2019 - 17.08.2019

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման հարաբերությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:
3 14276

Обсуждалось 27.06.2019 - 12.07.2019

««ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆօրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրան վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերոպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Փրկարար ծառայությանը և սահմանվելու են «Փրկարար ծառայության մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
1 5222

Обсуждалось 26.06.2019 - 11.07.2019

«ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների հետազննությունները կատարվում են դրանց հուսալիության գնահատման և անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ, այդ թվում` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար որոշում կայացնելու նպատակով: Շենքերի և շինությունների սեյսմակայունության և տեխնիկական վիճակի գույքագրումը սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների առաջին՝ սկզբնական փուլն է:
2 5755

Обсуждалось 22.05.2019 - 07.06.2019

««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման ընթացքում փոփոխությունների արդյունքում առաջացած հակասությունների և ներկայումս գործող մի շարք իրավական ակտերում առկա հիմնախնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների լուծարումից հետո անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ Արտակարգ իրավիճակների նախարարության ոլորտային իրավական ակտերում, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա լիարժեք մշակել և իրականացնել Կառավարության քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված բնագավառում՝ ինչի արդյունքում կազմակերուպությունների կանոնադրությամբ սահմանված որոշ լիազորություններ փոխանցվելու են Արտակարգ իրավիճակների նախարարությանը և սահմանվելու են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:  
23 8616

Обсуждалось 05.02.2019 - 20.02.2019

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման: Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար:
0 7445

Обсуждалось 18.01.2019 - 03.02.2019

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել լրացումներ, համաձայն որի օրենքով սահմանել հավելավճար՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող որակավորման դասերի համար: Ընդ որում՝ հավելավճարի վճարման դեպքերը, չափերը և կարգը նախատեսվում է սահմանել Կառավարության որոշմամբ:
0 6510

Обсуждалось 16.01.2019 - 01.02.2019

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12-16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների համաձայն, որպես սահմանային կառավարման մեխանիզմների բարելավում, նախատեսված է Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակում: Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը:
1 5954

Обсуждалось 19.12.2018 - 03.01.2019

«Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 և 1999 թվականի հունիսի 7-ի թիվ 392 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ  կառավարության  2017 թ. հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված ծրագրի 2-րդ կետի պահանջից:  ՀՀ պետական կառավարման համա­կարգում տեղի ունեցած փոփոխություններն     անհրա­ժեշ­տություն են առաջացրել փոփոխություններ կատարել նաև ՀՀ կա­ռա­վարության 1999 թվա­կանի հունիսի 10-ի N 429 որոշ­ման մեջ: Վերոնշյալ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ Նախագահի 2010 թվականի օգոստոսի 28-ի ՆԿ-140-Ն կարգադրու­թյան 1-ին կետով    հաս­տատված հավելվածի 2-րդ կետի 1-ին, 14-րդ կետի 1-ին, 23-րդ կետի 2-րդ ենթակետերով, 46-րդ կետով, ինչպես նաև «Սեյսմիկ պաշտպանու­թյան մասին» Հայաստանի Հանրապետու­թյան  օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով: Նկա­տի ունենալով, որ ՀՀ կա­ռավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» թիվ 392 որո­շումն ընդունվել է Երևանի՝ մարզի կարգավիճակ ունենալու ժամանակ, հիմնականում կրկնակում է ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումը:       ՀՀ կառավարության ո­րոշ­ման նախագիծը ներկայացվում է Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան 1-ն կետի համաձայն. փո­փոխ­վել է նախագծի վեր­­նագիրը, իսկ շրջա­նառված նախագիծը Պետական փորձա­գի­տական եզրակացու­թ­յան բոլոր դիտողութ­յուն­ների հաշվառմամբ տեղադրվել  է (ինկոր­պո­րացվել է) գործող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 429 որոշումում:
0 6586

Обсуждалось 03.12.2018 - 18.12.2018

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1030-Լ որոշման հավելվածի 77-րդ կետի կատարման ապահովման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել է «Արտակարգ իրավիճակ­նե­րի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ արտակարգ իրավիճակների ոլորտը կարգավորող իրավա­կան դաշտի կատարելա­գոր­ծման նպատակով:
0 7722