Министерство здравоохранения

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 06.03.2018 - 21.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  նպատակն է սահմանամերձ համայնքներում բժշկական կադրային ներուժի ապահովումը և խնամքի կարիք ունեցող հիվանդների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում և 2-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` արտահիվանդանոցային և հիվանդանոցային պալիատիվ ծառայությունների ներդրում: Հիվանդանոցային վիրաբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի տեխնիկական հագեցվածության և մասնագիտական որակավորման համապատասխանեցում` առաջին մակարդակի վերակենդանացման բաժանմունքի մասով: Շուրջօրյա  հերթապահությունների հստակեցում:  
0 9567

Обсуждалось 02.03.2018 - 19.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի 1-ին կետով նախատեսվում է նյութերը ընդգրկել   Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը)»` հավելվածում, որի արդյունքում հնարավորություն կլինի Հայաստանի Հանրապետությունում կանխել այդ նյութերի ապօրինի շրջանառությունը: Նախագծի 2-րդ կետով նշված նյութերը հսկման ենթակա ցանկից հանելուց հետո հսկողությունը այդ դեղերի նկատմամբ կպահպանվի, սակայն հաշվետվություններ ներկայացնելու, ինչպես նաև ներմուծման ժամանակ լրացուցիչ հավաստագրեր տրամադրելու անհրաժեշտություն չի առաջանա, ավելի մեծ թվով տնտեսվարող սուբյեկտներ կընդգրկվեն այդ դեղերի շրջանառության մեջ մրցակցային դաշտի ապահովմամբ, ինչպես նաև հիվանդների համար կաճի այդ նյութերը պարունակող դեղերի մատչելիությունը և հասանելիությունը:
0 9419

Обсуждалось 21.02.2018 - 09.03.2018

Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգ ներդնելու, դրա նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության կառավարման կենտրոնացված համակարգի ներդրման ծրագիրը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում Նախագծի նպատակն է ձևավորել կենսանվտանգության կառավարման կենտրոնացված մեկ, ինտեգրացված համակարգ՝ համաձայն միջազգային պահանջների, ներառյալ՝ լաբորատոր կենսանվտանգությունը, պետական սահմանի անցման կետերում երկրի տարածքում, կենսաբանական ազդակների հետ աշխատողների առողջության պահպանման, կենսատեխնոլոգիական հետազոտությունների կառավարման, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների հետ կապված անվտանգության, հիվանդների բժշկական օգնության և սպասարկման, կենսաէթիկայի, հիվանդությունների հսկողության և այլնի ենթահամակարգերը և միասնական պահանջները:
1 10495

Обсуждалось 20.02.2018 - 09.03.2018

ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության մարզային բժշկական հաստատությունները նեղ մասնագետներով ապահովելուն ուղղված հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 134-րդ կետի 4-րդ ենթակետը:       Այն նպատակ ունի հավասարակշռել առողջապահական մարդկային ներուժի հասանելիությունը` աշխարհագրական և/կամ սոցիալ-տնտեսական գործոնների առումով:  Նախագծի ընդունումը հնարավորություն է տալիս հստակեցնել և ամբողջականացնել մարզային բժշկական հաստատությունների կադրերով համալրման հիմնախնդիրները, որոշակիացնել նպատակները, իրականացվելիք քաղաքականության  ուղղությունները`  2017-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում:
3 8968

Обсуждалось 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես  ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածը ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրին կից առաջարկությունների կատարման անհրաժեշտությամբ, որի արդյունքում Հայաստանը կշարունակի պահպանել նշված հավաստագիրը: 
0 8614

Обсуждалось 13.02.2018 - 01.03.2018

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը կապված է ինչպես նշված, այյնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հետ։ Հիմնվելով ՀՀ Սահմանադրության վրա` առողջապահության բնագավառի գործունեության  բոլոր հիմքերը պետք է սահմանված լինեն օրենքով: Ներկայումս նոր մոտեցումների, գաղափարների ներդրումը և իրականացումը բացառապես կապված է օրենքի կարգավորումների հետ։
2 20255

Обсуждалось 31.01.2018 - 16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18 –Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի կարգավորման նպատակն է վերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18 –ի N 1327-Ն որոշման մեջ առկա բացերը, հստակեցնել խնդրահարույց կարգավորումները:
2 10138

Обсуждалось 31.01.2018 - 16.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈԻԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԵՆԵՏԻԿ ԻՆԺԵՆԵՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 1922-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 24-ի «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» թիվ 34-Ա որոշման կատարումը և վերացնել իրավական ակտերի միջև առկա հակասությունը:
0 8454

Обсуждалось 24.01.2018 - 09.02.2018

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:
65 51937