Министерство труда и социальных вопросов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 25.09.2023 - 11.10.2023

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծ Նախագծով կարգավորվում են Միասնական սոցիալական ծառայության  բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները, որոնց հաշվառման համար կիրառվող և ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված «rapid.soc-kariq.am» սոցիալական արագ արձագանքման տեղեկատվական համակարգը շահագործելու իրավական հիմքն այս պահին բացակայում է: Նախագծով՝ տեղեկատվական համակարգի շահագործման համապատասխան իրավական հիմքն ապահովելն է, ինչպես նաև դրա հստակ տարանջատումը սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանից։Միաժամանակ, կարգավորվում են նաև  միջավայրային գործոններ գնահատող մասնագետներին՝ որպես ծառայության տարածքային կենտրոնների աշխատակից դիտարկելու և Որոշմամբ նախատեսված այցելությունների համար վճարման գործընթացը ծրագրային ապահովման և տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու հարցերը: Միաժամանակ, նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի այս պահին Որոշմամբ սահմանված հաշվետվությունները MS Excel համակարգչային ծրագրի միջոցով կազմելու փոխարեն ստանալ Տեղեկատվական համակարգի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով:    
0 1434

В стадии разработки

Обсуждалось 25.09.2023 - 11.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկման գործընթացի արդյունավետության շարունակական բարելավումն է: Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման 1-ին հավելվածով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով հատուցման գումար վճարելու հետ կապված հարաբերությունները, այդ թվում, ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող տեղեկատվության կազմը: Հաշվի առնելով վերջին շրջանում հատուցման հիմնադրամի տեղեկատվական ենթակառուցվածքի զարգացման միտումները և սոցիալական ծառայությունները առցանց ստացվող տեղեկատվություն` առաջարկվում է ընդլայնել ինքնաշխատ (էլեկտրոնային) եղանակով ստացվող և տրամադրվող տեղեկատվության կազմը` համապատասխան փոփոխություններ կատարելով Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ։  
0 1468

В стадии разработки

Обсуждалось 19.09.2023 - 05.10.2023

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի փաթեթը նպատակ ունի ապահովել  ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և դրան առնչվող հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելը։ Մասնավորապես, նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով  աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու բանաձևը՝ միասնականացնելով  աշխատանքային ստաժի 1 տարվա համար սահմանվող չափը և միաժամանակ հանելով «նվազագույն կենսաթոշակ» եզրույթը: Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու մասին գրավոր հայտարարություն ներկայացնելու դեպքում կենսաթոշակի չափի ավելացման հնարավորություն՝ Գ2 լրացուցիչ կենսաթոշակի գործակցի կիրառում: Հստակեցնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող շահառուների շրջանակը և վերանայել զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանները. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը հստակեցնելու հետ միաժամանակ կենսաթոշակի արտոնություններ սահմանել դատական ակտերի հարկադիր կատարողների, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողների, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց, դատախազների, դատական կարգադրիչների համար:  Նշված անձանց համար սահմանվում է կենսաթոշակի նոր տեսակ՝ պետական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակ:  Կենսաթոշակի նոր տեսակի համար սահմանել կենսաթոշակի իրավունք տվող հաշվառվող ժամանակահատվածները, որոնք ներառում են մինչև պետական պաշտոն զբաղեցնելը  զինվորական ծառայության ժամանակահատվածները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարողի, հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, դատախազի, դատական կարգադրիչի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները: Սոցիալական նպաստները վերանվանել սոցիալական կենսաթոշակներ։  
0 5807

В стадии разработки

Обсуждалось 11.09.2023 - 26.09.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի փաթեթը մշակվել է մշակվել է որոշման կարգավորումները Աշխատանքային օրենսգրքի վերջին փոփոխություններին համապատասխանեցնելու և ֆինանսական համակարգի կազմակերպությունների, ինչպես նաև մետրոպոլիտենի որոշակի աշխատողների համար միասնական աշխատանքային երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
0 1526

В стадии разработки

Обсуждалось 06.09.2023 - 22.09.2023

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի ընդունման և աշխատանքային պայմանագրերի կնքման թվային հարթակի (այսուհետև նաև՝ թվային հարթակ) ներդրման անհրաժեշտությամբ, որի միջոցով կապահովվի աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկությունը, աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտրվի էլեկտրոնային ստորագրությամբ կնքել աշխատանքային պայմանագրերը, հնարավորություն կստեղծվի պատշաճ իրականացնել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը, թվային հարթակից օգտվելու իրավասություն ունեցող անձանց հնարավորություն կընձեռվի թվային եղանակով՝ համաժամանակյա ռեժիմով, ցանկացած պահի հասանելի դարձնել կնքված աշխատանքային պայմանագրերը՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում։
5 2625

В стадии разработки

Обсуждалось 23.08.2023 - 07.09.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով անհրաժեշտություն է առաջացել վերանայել կենսաթոշակային ֆոնդերի փայերը ժառանգության վկայականը ստանալուց հետո` ժառանգի կենսաթոշակային հաշվին փոխանցելու կամ միանվագ վճարի տեսքով վճարելու դիմում ներկայացնելու ժամկետները (հանել մեկ տարվա ընթացքում դիմում ներկայացնելու պահանջը)։ Նախագծով կարգավորվում է նաև այն դեպքը, երբ անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, և համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա այս դեպքում նրա՝ սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված՝ մասնակցի սոցիալական վճար կատարելը վերսկսելու դիմումի հիման վրա։
0 1439

В стадии разработки

Обсуждалось 21.08.2023 - 05.09.2023

««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքների նախագծեր ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» 8.2-րդ կետի համաձայն` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվելու է ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, որով վերանայվելու են անապահովության գնահատման բնութագրիչները, հստակեցվելու են ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների նշանակման և վճարման ընթացակարագերը, ներդրվելու են աղքատության փուլային հաղթահարման մոդելներ: ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» և ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերը մշակվել են նշված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով։ Մասնավորապես, նոր համակարգում սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են լինելու։ Ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգի շնորհիվ սոցիալական աջակցության ծրագրերը կլինեն ավելի հասցեական: Առաջարկվող ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթները ուղղված կլինեն մարդկանց առաջնային կարիքների բավարարմանը կրթական, առողջապահական և  սոցիալական ոլորտներում: Կներդրվի սոցիալական խնդիրների լուծման հստակ ձևաչափ՝ խնդրի արձանագրումից մինչև դրա լուծումը:
0 1667

В стадии разработки

Обсуждалось 11.08.2023 - 28.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։
0 1728

В стадии разработки

Обсуждалось 11.08.2023 - 28.08.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով իրավական ակտերի ձևակերպումները համապատասխանեցվում են  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներին։
0 1629