Министерство труда и социальных вопросов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 08.11.2019 - 25.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափն ավելացնելն է։  Նախագիծն ընդունվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 150 հազար դրամով:    
5 7290

В стадии разработки

Обсуждалось 07.11.2019 - 22.11.2019

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար ևս խնամքի նպաստի իրավունք սահմանելն է՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը։ Հստակեցվում է նաև գյուղական բնակավայրում բնակվող ծնողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմաններն ու կարգը։ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունվելու դեպքում կապահովվի խնամքի նպաստի նշանակումն ու վճարումը գյուղական բնակավայրերում։
1 15888

В стадии разработки

Обсуждалось 07.11.2019 - 22.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ մինչև երեխայի 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափն ավելացնելն է։ Խնամքի նպաստի գործող չափը` 18000 դրամը, սահմանվել է 2009 թվականի հունվարի 1-ից: Նախորդ ժամանակահատվածում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, որպես ժողովրդագրական իրավիճակի բարելավման քայլերից մեկը, առաջարկվում է բարձրացնել խնամքի նպաստի չափը։ Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել 25500 դրամ։ Նախագիծն ընդունվելու դեպքում խնամքի նպաստի չափը կավելանա ավելի քան 40 տոկոսով։  
2 5829

В стадии разработки

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ 2018թ. նոյեմբերի 22-ի ՀՕ-421-Ն oրենքի ընդունմամբ: Ներկայացվող նախագծով սահմանվում է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 325-Ն և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 9-ի N 146-Ն որոշումներով սահմանված ընթացակարգերի պահանջներին համապատասխան` պարտադիր պետական ապահովագրության գումարները, ինչպես նաև զոհված (մահացած) ծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման գումարները վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:             
0 5240

В стадии разработки

Обсуждалось 05.11.2019 - 20.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան 2019 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-112-Ն օրենքի  ընդունմամբ:  Ներկայացվող նախագծով, վերը նշված օրենքին համապատասխան սահմանվել է. եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2019թ. հուլիսի 25-ը` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: ուժը կորցրած է ճանաչվել N 1 հավելվածի 28-րդ և 29-րդ կետերը, ըստ որի` համատեղությամբ աշխատելու դեպքում մասնակի կենսաթոշակ չէր նշանակվում:  Նախագծում լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների:          
1 6494

В стадии разработки

Обсуждалось 04.11.2019 - 19.11.2019

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է` հստակեցնել լիազորված մարմնի իրավասությունները, որը հնարավորություն կտա ընդունելու օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի բաշխումը` ըստ տարածքների, դարձնել առավել ճկուն ու հասցեական և աշխատաշուկայի փոփոխություններին արագ արձագանքող, այդպիսով ծրագրերը դարձնելով առավել թիրախավորված և, որպես արդյունք, բարելավելով կատարողականի ցուցանիշները, աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:
0 6255

В стадии разработки

Обсуждалось 28.10.2019 - 12.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները, նախագծով առաջարկվում է սահմանել ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով: Նախագծով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը, որի ընթացքում դիմելու դեպքում, անձը կիրացնի ոչ միայն կարգավիճակ ստանալու իր իրավունքը, այլև նշված ժամանակահատվածում կենսաթոշակ նշանակող մարմիններին դիմելիս կիրացնի նաև կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը։ Ավելացվել է նոր դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում, բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու կարգի վերաբերյալ։
1 6599

В стадии разработки

Обсуждалось 22.10.2019 - 07.11.2019

«Երեխաների քաղաք» «Հայկական Կարիտաս» կազմակերպությունը մշակել է «Երեխաների քաղաք» ծրագիրը, որի շրջանակում, ըստ նախագծում ներկայացված դրույթների, իրականացվելու են տարբեր սոցիալական ծրագրեր, ինչպես նաև՝ կարողությունների զարգացմանն ուղղված բազմաբովանդակ գործառույթներ: Ծրագրի իրականացման վայր է ընտրվել Արարատի մարզի Շահումյան և Տափերական բնակավայրերի կառուցապատման համար նախատեսված տարածքը, որը լինելու է  նաև կապող օղակ երկու բնակավայրերի համար:  
126 23354

В стадии разработки

Обсуждалось 22.10.2019 - 07.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է կարգավորել և հստակեցնել երեխաների որդեգրման, որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, երեխայի խնամքի վերասկողության և որդեգրմանն առնչվող գործառույթները, իրավասու մարմինների լիազորությունների շրջանակը, ինչպես նաև համապատասխան փոփոխությամբ խնամատար ծնող դառնալու 55 տարվա սահմանափակումը վերացնելը: Նախագծի ընդունմամբ կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխայի՝ ապահով և բարեկեցիկ միջավայրում ապրելու իրավունքը:
8 7645