Министерство труда и социальных вопросов

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 02.08.2021 - 17.08.2021

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2022 թվականի տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2022 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար: Մշակվել են  հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի  միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները,  ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:     
0 4673

В стадии разработки

Обсуждалось 26.07.2021 - 10.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ արձակուրդի իրավունքի ապահովման նպատակով։
0 3439

Обсуждалось 14.07.2021 - 30.07.2021

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակման կարևորությունը պայմանավորված է « Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջներն ապահովելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով ամրագրված միջոցառումների իրականացման արդյունքում երեխայի իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ։
0 6198

В стадии разработки

Обсуждалось 08.07.2021 - 26.07.2021

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովման, ինչպես նաև ՀՀ օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու և երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր գործընթացներում երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությամբ։
3 6027

В стадии разработки

Обсуждалось 02.07.2021 - 19.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ և դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Արցախի քաղաքացիներին տրամադրվող աջակցության կարգերը ( աջակցության չափերը՝ 300 հազար դրամ և 250 հազար դրամ) սահմանող համապատասխան որոշումներով սահմանված՝ Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող, միջոցառումերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակների տրամադրաման ժամկետների երկարաձգման հետ։ Առաջարկվում է ժամկետ սահմանել 2021 թվականի օգոստոսի 1-ը (գործող իրավակարգավորումներով այդ ժամկետ 2021 թվականի մայիսի 1-ն է)։
0 3963

В стадии разработки

Обсуждалось 24.06.2021 - 12.07.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200 – Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգում և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում կբարելավի նույնացման հանձնաժողովի՝ որպես հավանական զոհերի նույնացման միակ մարմին, գործունեությունը, կապահովի տեղեկատվական հոսքերի կառավարումը և տեղեկատվության փոխանակման ընթացքը, թույլ տալով ամբողջական տեղեկություններ ստանալ շահագործման դեպքերի մասին, հետևել նախաքննության, հետաքննության, աջակցության և պաշտպանության գործընթացներին, ինչպես նաև վերլուծել յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը:  
0 4347

В стадии разработки

Обсуждалось 11.06.2021 - 28.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և N 287-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարներ վճարելու իրավունքը սահմանելու` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և 287-Ն որոշումների մեջ համապատասխան լրացումներ իրականացնելն  է, որով կապահովվի Ծնողական փառքի մեդալով պարգևատրված անձանց պատվովճարի գումարների ամենամսյա վճարումների անխափան գործընթացը։  
0 4172

В стадии разработки

Обсуждалось 02.06.2021 - 17.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներում փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի ապահովումն է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին համապատասխան։ 
0 4255

В стадии разработки

Обсуждалось 31.05.2021 - 15.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, մասնավորապես կանոնակարգվել են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա՝ միայն համամայր կամ միայն համահայր քույրերին ու եղբայրին հաշվի առնելու դեպքերը և դրա համար պահանջվող փաստաթղթերը։
0 3920