Обсуждалось 03.08.2020 - 24.08.2020 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 1998 թվականի 26 փետրվարի Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին N 116 որոշումը չի պարունակում լիազորող նորմ, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից: 1 0 0 1043
Обсуждалось 23.07.2020 - 12.08.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի № 882-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում ՀՀ ստանդարտացման և չաձագիտության ազգային մարմին կճանաչվի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը և որպես մեկ մարմին համապատասխան գործառույթների հստակեցման արդյունքում կբացառվեն նմանատիպ, նույնանման գործառույթների իրականացումը։ 3 0 0 1184
В стадии разработки Обсуждалось 21.07.2020 - 21.08.2020 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը։ ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։ 7 0 1 1820
Обсуждалось 08.07.2020 - 23.07.2020 «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագիծի մշակումը պայմանավորված է փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ապահովման, ինչպես նաև Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով Հայաստանի դիրքի առաջընթացի ապահովման նպատակով: 5 2 4 1523
Обсуждалось 07.07.2020 - 23.07.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։ 1 0 0 3879
Обсуждалось 07.07.2020 - 23.07.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի 1315-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20-րդ և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռնի ՀՀ-ում բուծվող ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվության՝ ըստ սեռահասակային խմբի, ունենալ կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում և հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ, ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկման գործընթացի կատարելագործում, ինչպես նաև ՀՀ ԽԵԿ մսատու և կաթնատու ուղղությունների զարգացում՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։ 4 0 0 3721
Обсуждалось 29.06.2020 - 15.07.2020 Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30 %-ով։ 2 0 0 4557
В стадии разработки Обсуждалось 25.06.2020 - 11.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման նպատակով թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր) արտահանման նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։ 0 0 0 1235
Обсуждалось 25.06.2020 - 16.07.2020 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարմամբ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց: Ներկայումս թարգմանվել և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով հաստատվել են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը: Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» N 127 որոշումը կդրվի գործողության մեջ, որի արդյունքում վերջինիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում: 0 0 0 1222