Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 26.04.2022 - 11.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու, տեղական արտադրության զարգացման շարունակականությունը ապահովելու, ինչպես նաև ցեմենտի ներքին շուկայում ներմուծող և արտադրող տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից առաջարկվում է շարունակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը դասակարգել որպես լիցենզավորվող գործունեություն։
0 2753

Обсуждалось 21.04.2022 - 15.05.2022

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով ռաջարկվում է կարգավորել խնդիրը պետական ռեգիստրի գործակալության կողմից գրանցվող հարկ վճարողի հարկման համակարգի մասին նշման իրավասություն վերապահող նորմի վերացման միջոցով՝ հաշվի առնելով ժամանակի ընթացքում այդ նորմի պրակտիկ նշանակության վերացումն ու ընդհակառակը՝ խնդիրների առաջացումը: Նախագծի ընդունմամբ կվերանա բիզնես գրանցելիս հարկման համակարգ ընտրելու հետ կապված տեխնիկական անհստակությունը, ինչպես նաև կխնայվի ՊԵԿ-ի և դատարանների կողմից խնդրո առարկա գործերի վրա ծախսվող ժամանակը: Միաժամանակ առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:
0 2781

Обсуждалось 20.04.2022 - 05.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի վերը նշված  որոշման 1-ին կետի 13-րդ ենթակետը:
0 2775

Обсуждалось 08.04.2022 - 23.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբեր 10-ի N ՀՕ-383-Ն օրենքն ուժի մեջ մտնելու արդյունքում կորցրել է ուժը Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը, որով ՀՀ կառավարությանը լիազորություններ էր վերապահված տրամադրել հարկային արտոնություն հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով երկարաձգելու տեսքով։ Նշված հոդվածն ուժը կորցնելու արդյունքում պետք է դադարեցվի ՀՀ կառավարության կողմից նշված գործընթացներում հարկային արտոնությունների տրամադրումը, ուստի անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ, որի արդյունքում ուժը կորցրած կճանաչվի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  N 1225-Ն որոշման այն մասը, որը սահմանում էր արտոնություն տրամադրելու ընթացակարգը, սակայն կշարունակի գործել նույն որոշմամբ սահմանված մոնիտորինգի համակարգը։
0 2722

Обсуждалось 05.04.2022 - 20.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 727-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի ընտրության, հաշվետվություն ներկայացնելու, շահագործողի սկզբնական և հերթական հայտարարագրերի ներկայացման, ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու, վկայականի տրամադրման գործողության ժամկետի երկարաձգման և դադարեցման, հանձնաժողովի ձևավորման և գործունեության, ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն և 2012 թվականի մարտի 15-ի N 292-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 727-Ն որոշման մեջ:
0 2790

Обсуждалось 31.03.2022 - 15.04.2022

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։ Նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:
1 5028

Обсуждалось 21.03.2022 - 05.04.2022

Հայաստանի Հանրապետության Կառավարության մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում իրավական կարգավորում կստանան Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դրված սանիտարական, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ոլորտների Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթները։
0 3090

Обсуждалось 18.03.2022 - 04.04.2022

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագիրը հաստատելու մասին Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի խթանել փոքրածավալ արտադրությունից դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսության անցումը:
0 3364