Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство экономики

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 23.04.2025 - 08.05.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում հայտերի ընդունման համար նախատեսված ժամկետը փոփոխել՝ այն սահմանելով 2025 թվականի հուլիսի 15-ը։ Միաժամանակ նախագծով առաջարկվում է ներդնել նոր կարգավորումներ՝ ուղղված փոխհատուցումների գործընթացի և ժամկետների հստակեցմանը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել Ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Մնաց {days} օր
0 1412

Обсуждалось 23.04.2025 - 09.05.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ սահմանելով արտոնություն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող՝ այն էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման  կամ օտարման հանդեպ, որոնց թողարկման պահից անցել է 2 տարուց ոչ ավելի:
Մնաց {days} օր
0 2951

Обсуждалось 18.04.2025 - 03.05.2025

««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ   ««Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  մշակումը պայմանավորված է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ ընկերությունների կողմից գործնականում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ կառուցվող շենքի նկատմամբ անշարժ գույքի հարկով հարկման մեխանիզմը հաշվարկելու և կիրառելու մասով: Նախագծով առաջարկվում է կարգավորել դեռևս կառուցման փուլում գտնվող (անավարտ) շենքերի նկատմամբ անշարժ գույքի հարկի հաշվարկման մետեցումները։
Մնաց {days} օր
0 2185

Обсуждалось 17.04.2025 - 04.05.2025

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ ծրագիր) ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Ծաղկավան, Կիրանց, Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի մոտ 2025 թվականի հունվարի 14-ին կայացած գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության շրջանակներում 2024 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության մասին խորհրդակցության N Վ/05-2025 արձանագրության 2-րդ կետի առաջին մասի «ե» պարբերության (անհրաժեշտ աշխատանքներ կիրականացվեն տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման ծրագրի զարգացման ուղղությամբ Իջևան խոշորացված համայնքը դարձնելով 1 ամբողջական կլաստեր) հանձարարականի կատարումն ապահովելու  անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 2140

Обсуждалось 16.04.2025 - 12.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված երեք տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:
Մնաց {days} օր
0 1597

Обсуждалось 15.04.2025 - 30.04.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ նախատեսվում է միասնական մոտեցում ձևավորել Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով ապրանքների ներմուծման հանդեպ ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումը իրականացնելու ժամանակ։
Մնաց {days} օր
0 1694

Обсуждалось 15.04.2025 - 30.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է կատարել լրացումներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2036-Ն որոշման մեջ՝ սահմանելով սերուցքային կարագի երմուծման թույլատրելի ծավալի բաշխման նոր փուլ՝ այլ տնտեսվարողների միջև առկա մնացորդի ծավալը բաշխելու նպատակով։
Մնաց {days} օր
0 2046

Обсуждалось 11.04.2025 - 26.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով տնտեսվարող սուբյեկտների կողմից կարտոֆիլի սերմացուի ներմուծման առկա պահանջարկը, ինչպես նաև այն հանգամանքը, որ վերոնշյալ սակագնային արտոնության գործողության ժամկետն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին, նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության երկրորդ փուլն իրականացնելու նպատակով։
Մնաց {days} օր
0 2081

Обсуждалось 10.04.2025 - 25.04.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N93-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու մասին» N 93-Լ որոշումը:
Մնաց {days} օր
0 1677
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: