Министерство экономики

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 02.10.2023 - 17.10.2023

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման նպատակներից, միտված է Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, նոր ներդրումների ներգրավմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Մոտեցումը, որը նախատեսում է Օրինագծերի փաթեթը, ենթադրում է, որ Ծրագրով նախատեսվող զբոսաշրջային գոտում պետք է հնարավորություն տրվի խաղատների ստեղծում նույնատիպ պայմաններով, ինչ ներկայումս առկա է գործող օրենսդրությամբ (Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և այլ քաղաքների նմանությամբ)։ Գործող օրենսդրությամբ նշված կարգավորումները նպատակ են հետապնդել, որ խաղատների առկայությունը լինի զբոսաշրջային կենտրոն հանդիսացող տարածքներում, ինչը հնարավորություն կտա ներգրավել առավել շատ թվով զբոսաշրջիկների։ Առաջարկվող մոտեցումը ենթադրում է, որ այն պետք է կիրառվի Կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի համար, և մոտեցումների կիրառման նույնատիպությունն անհրաժեշտ է նախատեսել օրենսդրությամբ։ Առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխանաբար «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:    
0 1334

Обсуждалось 25.09.2023 - 13.10.2023

ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում  մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գիտահետազոտական և փորձացուցադրական աշխատանքների նկատմամբ կիրականացվի արդյունավետ վերահսկողություն և մշտադիտարկման արդյունքում կապահովվի կենսաանվտանգությունը։
1 2291

Проект не принят

Обсуждалось 25.09.2023 - 10.10.2023

«2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վիետնամական ծագման երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծման /0% մաքսատուրք/ քվոտայի ծավալների բաշխման ընթացակարգը:
0 1211

Проект не принят

Обсуждалось 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 121 որոշմամբ հաստատված՝ ՀՀ ներմուծվող  առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների/տավարի միս, հավի միս, խոզի միս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում։
0 2533

В стадии разработки

Обсуждалось 20.09.2023 - 11.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1427-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի սեպտեմբերի 16-ի N  1427 որոշմամբ սահմանվում է Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և հետագայում Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններ արտահանվող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված ապրանքների համար համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի՝ մաքսային մարմիններին ներկայացման դեպքերը։ Նախկինում սույն որոշման շրջանակներում համապատասխանության գնահատման փաստաթղթերի ներկայացման պահանջը կիրառելի է եղել միայն մեկ տեխնիկական կանոնակարգի համար, մինչդեռ ներկայումս ՀՀ-ում առկա են բավարար լաբորատոր կարողություններ որոշման նախագծով սահմանվող ցանկով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող բոլոր ապրանքների համար համապատասխանության գնահատման ապահովման համար։ Որոշմամբ հաստատվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի ցանկը, որոնց մասով առկա է համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պարտադիր պահանջ։  
0 1539

Обсуждалось 19.09.2023 - 10.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 454-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի կարգավորման նպատակն է վերանայել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակն ու գործառույթները՝ նրան վերապահելով տեխնոլոգիաների առևտրայնացման ինստիտուցիոնալ գործընթացների իրականացման, գիտական և գիտատեխնիկական ներուժի գնահատման, առևտրայնացման ենթակա նորարարությունների և դրանց իրացման շուկաների բացահայտման, գիտության և տնտեսության, գիտնականի և տնտեսավարող սուբյեկտի միջև փոխգործակցության ապահովման հնարավորություն, ինչպես նաև սահմանել մասնակցային կառավարման հիմքեր՝ նպաստելով շահագրգիռ կողմերի ներգրավվածությանն ու հաշվետվողականության բարձրացմանը։
0 1375

Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծի նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը և ստեղծելու հավասար մրցակցային պայմաններ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար:
0 1563

Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծի նպատակն է՝ կանոնակարգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտաքին առևտուրը, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավելու միջոցով՝ խթանելու Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը։
0 1509

Проект не принят

Обсуждалось 04.09.2023 - 19.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության է հանձնվել 25 տարի ժամկետով` ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված բազմամյա տնկարկ հիմնելու նպատակով, ապա վարձակալն իրավունք ունի պայմանագրի ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ պայմանագրի ժամկետը ևս մինչև 25 տարով երկարաձգելու պահանջ ներկայացնել, որը բավարարվում է միայն այն դեպքում, եթե վարձակալը պատշաճ կատարել է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ընդ որում պայմանագրի ժամկետի երկարաձգման դեպքում նոր ժամկետի համար վարձավճարի չափը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Համեմատության համար դիտարկվել են որոշ համադրելի երկրներ, որոնց փորձը վկայում է նախագծով ներկայացվող առաջարկության անհրաժեշտությունը:
0 2547