Министерство территориального управления и инфраструктур

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.11.2021 - 10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծի ընդունումով ակնկալվում է օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունների ներկայացման և ընդունման հարաբերությունների և ժամկետներրի կանոնակարգում, հաշվետվությունների ձևի հստակեցում և համապատասխանեցում ժամանակակից պահանջներին, հաշվետվությունների լրացման ուղեցույցների ներկայացում, ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման պահանջի առկա բացի լրացում, ստորերկրյա հանքային ջրերի պետական հաշվառման ամբողջական և լիարժեք վարման իրականացում: Հաշվետվությունների էլեկտրոնային ձևաչափերի ներկայացումը կնպաստի տեղեկատվության հետագա մշակման և տվյալների փոխանցման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա պաշարների պետական հաշվեկշռի վարման ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման աշխատանքների համար նախապատրաստական քայլ և բարենպաստ միջավայրի ստեղծում:
1 3852

Обсуждалось 22.11.2021 - 07.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է՝ սահմանել ՀՀ մարզերում ԲԳՎ-ների տրամադրման կարգը և պայմանները, ինչպես նաև ապահովել իրավական որոշակիություն ծրագրի իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները լուծելու համար։ Մի շարք փոփոխություններ էլ միտված են ծրագրի իրականացման  հեշտացմանը:
0 3371

Обсуждалось 18.11.2021 - 03.12.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելով՝ տեղական` շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային և գյուղական խորհուրդների և նրանց գործադիր մարմինների ընդունած և իրենց իրավական ուժը պահպանած ակտերը փոփոխելու, լրացնելու, ուժը կորցրած ճանաչելու լիազորությունը պատվիրակել համայնքի ղեկավարներին՝ համապատասխան իրավական ակտի նախագիծը տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո:
0 3518

Обсуждалось 09.11.2021 - 25.11.2021

Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թթ ազգային ծրագիր Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառների հիմնական առաջնահերթությունները ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
0 4920

В стадии разработки

Обсуждалось 22.10.2021 - 11.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի ապրիլի 19-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի ապրիլի 23-ի ՀՕ-168-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 26.06.2021թ. թիվ 672-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան, որվ անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարությամբ 2006 թվականի հունիսի 29 N 1206-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը՝ սահմանելով համայնքի ղեկավարի կողմից համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի կազմման և պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության մասով՝ պետական լիազոր մարմնի հետ համաձայնեցման ընթացակարգը։ 
0 4503

В стадии разработки

Обсуждалось 21.10.2021 - 11.11.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Վերանայել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիներում շահագործվող ավտոբուսների ծառայության ժամկետները՝ այն ավելացնելով 3 տարով։ Վերանայել և հստակեցնել որոշմամբ հաստատված մրցութային կարգի որոշ կետեր։
0 3632

Обсуждалось 20.10.2021 - 05.11.2021

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Մասնավորապես նախագծով առաջարկվում է՝ խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները և գործառույթները Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները. Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը: Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում: Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները և այլն ։
0 5257

Обсуждалось 14.10.2021 - 30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քաղաքացիական ավիացիայի գործունեությունը անմիջապես առնչվում է այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության հիմնահարցերին: Ներկա զարգացումների պարագայում այդ հիմնահարցերը առավել արտահայտված են հատկապես ավիացիայի ոլորտում, ինչը պահանջում է առանձահատուկ մոտեցում/կարգավորում անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաև պետության անվտանգության հարցերի հետ կապված: «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու կամ տրամադրած իրավունքը դադարեցնելու հնարավորությունը/լիազորությունը: ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:  
3 3644

Обсуждалось 25.09.2021 - 11.10.2021

ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի  խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման,  հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների  ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:  
1 6608