Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство территориального управления и инфраструктур

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 20.02.2025 - 07.03.2025

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700  և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված գույքը ընդունելու և Հայաստանի Հանրապետությանը հանձնելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1718

Обсуждалось 14.02.2025 - 08.03.2025

«Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի նախագիծ Նախագծով սահմանվում է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների (այսուհետ՝ ավտոմոբիլային ճանապարհներ) զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց իրականացման համար կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման՝ ռազմավարական տարբեր չափորոշիչների վրա հիմնված առաջնահերթությունների որոշման կարգը։
Մնաց {days} օր
3 1592

Обсуждалось 13.02.2025 - 01.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հնարավոր չէ կանխատեսել տվյալ ուղղությամբ մեկնող ուղևորահոսքի ցուցանիշի փոփոխությունը 6 ամիս առաջ (հաջորդող 6 ամիսների համար) և հետևաբար նաև տնտեսության վրա ունենալիք ազդեցությունը։
Մնաց {days} օր
0 1794

Обсуждалось 12.02.2025 - 28.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է 1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։ 2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
Մնաց {days} օր
5 2596

Обсуждалось 11.02.2025 - 27.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակը հսկիչ գնումներով ձեռք բերված և չվե­րադարձված որոշ ապրանքների մասով է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրելու կարգավորում նախատեսելն է։
Մնաց {days} օր
0 1863

Обсуждалось 10.02.2025 - 26.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ապահովման շրջանակներում առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ Օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
Մնաց {days} օր
0 1410

Обсуждалось 22.01.2025 - 13.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ լեռնանցքներով և բարձր լեռնային գոտիներով անցնող ճանապարհահատվածներում ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ բեռնատար տրանսպորտային միջոցները և ավտոբուսները, հագեցված չլինելով հակասահքային շղթաներով, հաճախ արգելափակվում են՝ առաջացնելով խցանումներ և  կաթվածահար անելով երթևեկությունը։ Նման խնդիրներից խուսափելու նպատակով Նախագծի առաջարկվում է բեռնատար տրանսպորտային միջոցների և ավտոբուսների համար սահմանել հակասահքային շղթա կիրառելու պարտադիր պահանջ՝ ձյան տեղումների, ձնաբքի և մերկասառույցի ժամանակ հիշյալ ճանապարհահատվածներով երթևեկելիս։ Նշված պահանջը թույլ կտա բարձրացնել բեռնատարների և ավտոբուսների անցողունակությունը անբարենպաստ եղանակային պայմաններում ապահովելով անխափան ճանապարհային երթևեկությունը։
Մնաց {days} օր
0 1864

Обсуждалось 22.01.2025 - 13.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը ձմռան ամիսներին կանոնակարգելու, ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում կատարված փոփոխություներով պայմանավորված Որոշման մեջ «Հաշմանդամ» եզրույթը «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով փոխարինելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 1995
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: