Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 27.12.2023 - 19.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
Մնաց {days} օր
1 3869

Обсуждалось 08.12.2023 - 23.12.2023

«Ներքին աուդիտորի որակավորման շնորհման և շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը, հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար հրավիրված անձանց ներկայացվող հիմնական պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի օգոստոսի 21-ի N 541-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ Նախագծի նպատակն է սահմանել ներքին աուդիտորի որակավորման շնորհման և շարունակական մասնագիտական վերապատրաստման կարգը, ինչպես նաև հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար հրավիրված անձանց ներկայացվող հիմնական պահանջները:
Մնաց {days} օր
0 4527

Обсуждалось 01.12.2023 - 17.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N1467-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համա­խառն եկա­մտից նվա­զեցվող ընկուզավորների պահպանման ժամանակ առա­ջացող բնական կորուստ­ների չափեր
Մնաց {days} օր
0 4902

Обсуждалось 20.11.2023 - 05.12.2023

<<ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ էլեկտրոնային գնումների համակարգի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող երկու փուլով մրցույթի  ընթացակարգի շրջանակում սահմանվող առանձնահատկությունների վերաբերյալ    
Մնաց {days} օր
0 3859

Обсуждалось 09.11.2023 - 30.11.2023

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Նախագծով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը կհաստատվեն ոչ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, այլ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Մնաց {days} օր
0 5095

Обсуждалось 16.10.2023 - 31.10.2023

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ ԸՆԴՈՒՆՈՂ ՍԱՐՔԵՐ՝ ՊՈՍ (POS) ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ գործառնություններին անցման պահանջով պայմանավորված ՀՀ ֆինանսների նախարարության և «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի միջև 05.02.2023թ. կնքվել է «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վճարային քարտերը որպես վճարման միջոց ընդունելու մասին» պայմանագիրը, որի շրջանակում իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում POS տերմինալների տեղադրումն ու սպասարկումը՝ վճարումներն անկանխիկ եղանակով ընդունելու նպատակով:      Նախագծով սահմանված կարգավորումների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել գույքագրում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում վերջիններիս գործունեության համար անհրաժեշտ POS տերմինալների քանակի, ինչպես նաև պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման վերաբերյալ:  Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ  է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ:
Մնաց {days} օր
1 3400

Обсуждалось 09.10.2023 - 24.10.2023

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 37-39-րդ հոդվածները սահմանում են ակտիվների այն տեսակները՝ համապատասխան սահմանաչափերով, որոնցում կարող են ներդնել կենսաթոշակային ֆոնդերը: Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ ներդրումների առկա սահմանաչափերը որոշ չափով խոչընդոտում են կենսաթոշակային ֆոնդերի միջոցները լիարժեք կերպով տարբեր ներդրումային նախագծերի (այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման), ինչպես նաև տնտեսության այլ հատվածների ֆինանսավորմանն ուղղելուն: Ուստի օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները թույլ կտան ընդլայնել ֆոնդերի կողմից կատարվող ներդրումների հնարավորությունները՝ հնարավորություն ստեղծելով  ֆոնդերի միջոցները տարբեր ֆինանսական գործիքների կիրառման միջոցով ուղղելու ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը:
Մնաց {days} օր
1 4926
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: