Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство юстиции

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 07.03.2019 - 23.03.2019

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 14.12.2018 - 30.12.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
Մնաց {days} օր
0 10149

Обсуждалось 01.03.2019 - 16.03.2019

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է  ժամանակավոր լուծում տալ հայտարարագրման համակարգին առնչվող ստեղծված օրենսդրական կազուսային իրավիճակին: Նախագծի ընդունմամբ կապահովվի հայտարարագրման համակարգի բնականոն գործունեությունը:
Մնաց {days} օր
0 7230

Обсуждалось 25.02.2019 - 12.03.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կընդլայնվի պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, ինչպես նաև պետական ծառայությունները առավել հասանելի կդառնան քաղաքացիների և գործարարների համար:
Մնաց {days} օր
0 8652

Обсуждалось 20.02.2019 - 07.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 9139

Обсуждалось 15.02.2019 - 02.03.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 1334-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1509-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ սահմանված կարգով որակավորման ստուգումն անցնելու մասին տեղեկանք ստացած թարգմանիչներին առանց որակավորման ստուգում անցնելու թարգմանչի որակավորման վկայականների տրամադրման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:   
Մնաց {days} օր
0 8193

Обсуждалось 15.02.2019 - 02.03.2019

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է ներդնել սնակության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման և ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաև վերացնել Օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:
Մնաց {days} օր
37 22533

Обсуждалось 14.02.2019 - 01.03.2019

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր Հրապարակվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 09.10.2018 - 25.10.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը:
Մնաց {days} օր
1 11713

Обсуждалось 12.02.2019 - 28.02.2019

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը:
Մնաց {days} օր
82 38304

Обсуждалось 12.02.2019 - 27.02.2019

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կվերացվի սահմանված կարգով հաշվառված լրատվամիջոցների՝ իրավաբանական անձանց միասնական պետական գրանցամատյանում առկա տեղեկությունների ստացման նպատակով պետական տուրք վճարելու պարտականությունը:
Մնաց {days} օր
3 11180
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: