Министерство юстиции

Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023

«Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» և «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա քրեակատարողական ծառայողներին մասնակցել ատեստավորմանը՝ վարձատրության պայմանների էական բարելավման նպատակով: «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:  
0 1029

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
0 1553

Обсуждалось 21.11.2023 - 06.12.2023

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաև կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից:  
0 1303

Обсуждалось 17.11.2023 - 02.12.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները:
0 1098

В стадии разработки

Обсуждалось 13.11.2023 - 28.11.2023

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է. տարբերակել ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակները ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համար, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար սահմանել բացառապես ինտերնետի միջոցով անհատական ծանուցման եղանակը, որը իրականացվելու Է էլեկտրոնային ծանուցման եղանակով, սահմանել, որ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում է պատշաճ ծանուցված հարկային օրենսգրքով սահմանված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում տրամադրման ենթակա տեղեկատվությունը տեղադրելու օրվանից, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից: սահմանել, որ տեղեկատվության տեղադրման մասին տվյալ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը տեղեկացվում է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի «Անձնական գրասենյակ» բաժնում լրացված էլեկտրոնային փոստի հասցեով:
7 2076

Обсуждалось 13.11.2023 - 28.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է. 1. Ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: 2. Ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն: 3. Սահմանել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու կամ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու կարգի առանձնահատկությունները:
0 1459

Обсуждалось 09.11.2023 - 27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող լրացումները և փոփոխությունները ուղղված են որոշակի փորձ, գիտելիքներ և մասնագիտական որակավորում ունեցող անձանց հնարավորություն ընձեռելուն՝ առանց ուսումնական դասընթաց անցնելու, հարցազրույցի փուլը հաղթահարելու դեպքում նշանակվել հարկադիր կատարման ծառայության պաշտոններում։
0 1135

Обсуждалось 07.11.2023 - 22.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1158-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ իգական սեռի դատախազներին տրամադրվող համազգեստում ներառելով տաբատը:
0 1093

Проект принят

Обсуждалось 03.11.2023 - 19.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգում կատարել փոփոխություններ, որոնք ուղղված են. գործող կարգավորումներում առկա բացերի կարգավորմանը (օրինակ՝ առաջարկվում է հստակ սահմանել, որ որակավորման վկայականը տրամադրվում է անժամկետ՝ միևնույն ժամանակ նախատեսելով դրա գործողության կասեցման ու դադարեցման դեպքեր), առավել մասնագիտացված կադրերի ներգրավման խթանմանը (օրինակ՝ դիմորդի համար նախատեսվել է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման, մասնագիտական առնվազն մեկ տարվա ստաժ ունենալու պահանջ), որակավորման ստուգման կարգավորումներում անհարկի բարդությունների վերացմանը (օրինակ՝ գրավոր աշխատանքը սկանավորելու կրկին տպելու, ծածկագրեր փակցնելու կարգավորումների փոխարեն ներդրվում է առավել պարզ՝ ծածկագրված ամփոփաթերթերի լրացման տրամաբանությունը), կարգում առկա անհստակությունների վերացմանը (օրինակ՝ շտկվել են կարգում մեջբերվող ակտերի անվանումները, փոփոխվել է դիմումին կից ներկայացվող նկարների չափսը՝ հետագայում այն որակավորման վկայականի համար օգտագործելու նպատակով) և այլն:
0 1051