Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство юстиции

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 06.12.2023 - 21.12.2023

«Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փորձագիտական հիմնարկներին կամ հաստատություններին ներկայացվող ընդհանուր չափորոշիչներ, կարգավորել  փորձագետին, փորձաքննության մեթոդաբանությանը ներկայացվող չափորոշիչները, փորձագետի պատասխանատվության հիմքերը, տեսակները, փորձագետների ատեստավորման հիմնահարցը, փորձաքննությունների համար վճարման կարգը և ոլորտի կարգավորման համար անհրաժեշտ մի շարք այլ հիմնահարցեր:
Մնաց {days} օր
8 6407

Обсуждалось 04.12.2023 - 20.12.2023

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում  է մշակել և ընդունել Բնակչության պետական ռեգիտրի մասին հատուկ օրենք, որը կկարգավորի դրա բովանդակությունը, իրավական նշանակությունը, հասանելիությունը, տվյալների կենսաշրջանը (արխիվացման և/կամ ոչնչացման քաղաքականություն, պահպանման քաղաքականություն և ժամկետներ և այլն) և այլ հարաբերություններ:Իրավական հիմք ստեղծել Բնակչության պետական ռեգիտրում քաղաքացու կյանքում կատարվող իրադարձությունների գրանցման համար, ներառյալ՝ դրա օրինական իրավունքի ապահովումը:
Մնաց {days} օր
0 4864

Обсуждалось 04.12.2023 - 19.12.2023

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար):  ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել (կից գծապատկերը): Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրական փոփոխության միջոցով ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
Մնաց {days} օր
0 4050

Обсуждалось 29.11.2023 - 15.12.2023

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերով առաջարկվում է`     1) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել լրատվամիջոցների ինքնակարգավորման հասկացությունը որպես լրատվամիջոցի սոցիալական պատասխանատվության բաղադրիչ, որի նպատակն է առանց պետության միջամտության ապահովել լրատվամիջոցի գործունեության որակը. 2) սահմանել լրատվամիջոցի ինքնակարգավորումը, այդ թվում՝ էթիկայի վարքականոն, ինքնակարգավորման մարմին (վարքականոնի դրույթների ապահովման մեխանիզմներ) ունենալը որպես դրա կարգավիճակի գնահատման չափանիշ. 3) նոր խմբագրությամբ շարադրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանված հիմնական հասկացությունները՝ համապատասխանեցնելով դրանք առկա միջազգային պահանջներին. 4) նախատեսել ինքնակարգավորման պարտականությունը կատարելուն խթանող կարգավորումներ, օրինակ, ինքնակարգավորման համակարգ ունեցող լրատվամիջոցների համար պետական/հանրային կառույցներում հավատարմագրման անվերապահ իրավունքի երաշխավորումը, ինչպես նաև զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու գործերով մինչև դատարան դիմելը այդ մարմիններին դիմելու համար խրախուսման միջոցներ. 5) ԶԼՄ օրենքում սահմանել ինքնակարգավորման միջոցների հասկացությունը և դրանց ճանաչման կարգը. 6) սահմանել հիմքեր, որով հնարավոր կլինի տարբերակել և հանրությանը տեսանելի դարձնել օրենքին համապատասխան ճանաչված ինքնակարգավորման միջոցներ ունեցող լրատվական գործունեություն իրականացնողներին. 7) սահմանել մեխանիզմներ անցումային փուլում այդ ճանաչումը իրականացնելու և հետագայում ճանաչված ինքնակարգավորման միջոցների միավորման միջոցով նոր Մեդիա խորհրդի ստեղծման ուղղությամբ:
Մնաց {days} օր
9 5681

Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է. - պայմանագրերի անվավերության պահանջ ներկայացնելու դեպքում Տուրքը գանձել պայմանագրի գնի հիման վրա հաշվարկվող դրույքաչափով՝ հիմք ընդունելով դրամական պահանջերի համար սահմանված տոկոսային, առավելագույն և նվազագույն չափերը. - ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու հիքով արագացված դատաքննություն կիրառելու և հայցը մերժելու դեպքում լրացուցիչ Տուրք գանձել՝ նախապես վճարված Տուրքի կրկնակիի չափով. - քաղաքացիական դատավարության օրենսգրքում նախատեսել կառուցակարգ, որի համաձայն՝ դատարանը կունենա լիազորությունը ակնհայտ անհիմն հայցադիմում ներկայացնելու դեպքում՝ հայցադիմումը մերժելով անդրառնալ լրացուցիչ Տուրք գանձելու հարցին. - քաղաքացիական դատավարության պարզեցված վարույթի կարգով քննվող դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն շեմը սահմանել 5,000 ՀՀ դրամը. - վարչական ակտերի վիճարկման պահանջով հայցադիմումների համար սահմանված Տուրքի կանոնը նախատեսել այնպես, որ այն կիրառվի դրամական պատավորություն առաջադրող բոլոր վարչական ակտերի վիճարկման նկատմամբ:
Մնաց {days} օր
0 4788

Обсуждалось 27.11.2023 - 12.12.2023

«Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» և «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա քրեակատարողական ծառայողներին մասնակցել ատեստավորմանը՝ վարձատրության պայմանների էական բարելավման նպատակով: «Քրեակատարողական ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ատեստավորման նոր համակարգ ներդնելու արդյունքներով քրեակատարողական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի չափի և հավելավճարի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն ներկայացված նախագծով:  
Մնաց {days} օր
0 3608

Обсуждалось 24.11.2023 - 10.12.2023

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463 որոշման պահանջներին և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Սահմանադրական դատարանի դատավորի կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 4265

Обсуждалось 21.11.2023 - 06.12.2023

««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունումը պայմանավորված է կատարողական վարույթի շրջանակներում ֆիզիկական անձ պարտապանների աշխատավարձի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դրույթները հստակեցնելու, պարտապան ֆիզիկական անձանց լրացուցիչ սոցիալական երաշխիքների նախատեսման, ինչպես նաև կատարողական գործողությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտությունից:  
Մնաց {days} օր
0 4278

Обсуждалось 17.11.2023 - 02.12.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները:
Մնաց {days} օր
0 3793
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: