Обсуждалось 11.06.2025 - 26.06.2025 ««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինների կողմից վարչական բողոքը քննարկելու մեթոդական ցուցումները: 1 1 0 564
Обсуждалось 11.06.2025 - 27.06.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լիազոր մարմին նախատեսել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին: 0 1 0 391
Обсуждалось 10.06.2025 - 25.06.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև հավասարակշռել հաշտարարների վարձատրության չափը ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց`10.000 դրամի դրույքաչափը փոփոխել և սահմանել 20.000 դրամ: 0 1 0 379
Обсуждалось 09.06.2025 - 25.06.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի թիվ N 1307-Ն որոշման առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել Քրեական գործող օրենսգրքի կարգավորումներին: 0 0 0 311
Обсуждалось 06.06.2025 - 30.06.2025 «Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Հանձնաժողովի ստեղծումը պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությամբ կապահովի նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության գործնականում կիրառման արդյունքում արձանագրված խնդիրների վերհանում և հավաքագրում, կարիքների գույքագրում՝ ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով: Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է լինելու արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը՝ իրավակիրառ գործունեության ընթացքում վերհանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրներին արագ արձագանքման և լուծման, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում անհրաժեշտ ոլորտային փոփոխությունների իրականացման միջոցով: Հանձնաժողովը կունենա խորհրդատվական որոշումների կայացման լիազորություն և իր գործունեությամբ կնպաստի համակարգային բարելավումներին, կխթանի Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական գործուն համագործակցությանը, կդառնա մասնագիտական մտքերի փոխանակման կարևոր հարթակ: 3 3 1 597
Обсуждалось 05.06.2025 - 21.06.2025 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։ 1 2 0 553
Обсуждалось 05.06.2025 - 21.06.2025 «Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել իրավասու մարմինների կողմից օտարերկրացի մեղադրյալից և ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված օտարերկրացուց անձնագիր վերցնելու և վերադարձնելու գործողությունները: 0 2 0 404
Обсуждалось 02.06.2025 - 24.06.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1440-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1440-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի (այսուհետ՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորման կարգ կամ կարգ) 6-րդ կետով սահմանած է, որ էլեկտրոնային հսկողության ծառայությունների ֆինանսավորման գումարի չափը հաշվարկում է պրոբացիայի ծառայությունը՝ համաձայն կարգի 7-րդ ու 8-րդ կետերով նշված բանաձևերի, որը վեցամսյա պարբերականությամբ հրապարակվում է պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով՝ ներտնային վերահսկողություն ու վարչական հսկողություն ապահովելու նպատակով որակյալ էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման ենթակառուցվածքների ստեղծման համար վերջին տարիներին ներդրված միջոցները և էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման որոշակի առանձնահատկությունները, անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրոնային հսկողության ծառայությունների մատուցման պարագայում պրոբացիայի մեկ շահառուի հաշվով օրական ծախսի (այսուհետ՝ օրածախս) հաշվարկման պարբերականությունն ու հաշվարկում կիրառվող բանաձևերը։ Նախագծով նախատեսվում է նոր մեթոդի ներդրմամբ պարզեցնել ու դյուրինացնել հաշվարկների կատարման գործընթացը, ինչպես նաև գործնականում կիրառելով համապատասխան ցուցանիշների ու ծախսերի ընդհանրությունը՝ ապահովել թափանցիկություն։ Որոշման նախագիծը միտված է նաև լուծելու և կարգավորելու էլեկտրոնային հսկողության ծառայություններ մատուցողի կողմից պլանավորված ու փաստացի կատարված ծախսերի կամ ընտրված ցուցանիշների էական շեղումների դեպքում օպերատիվ կերպով վերահաշվարկներ կատարելու ու օրածախսի մեծության արժանահավատության որոշման հիմնախնդիրները։ 0 0 0 533
Обсуждалось 21.05.2025 - 06.06.2025 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածով նախատեսված արարքի սուբյեկտների շրջանակը՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված`» բառերը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով» բառերով փոխարինելով: 0 0 0 818