Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Министерство юстиции

Проекты

Орган разработки проектов
Тип
В заголовке

Обсуждалось 07.03.2025 - 22.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վարչական դատավարությունում ներդնել գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Նշյալ փոփոխությունները ևս մեկ քայլ են ուղղված Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը, արդարադատության որակի բարձրացմանը, դատական խնայողության երաշխավորմանը, գործերի ողջաիտ ժամկետներում քննության ապահովմանը։ Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է վճռաբեկ բողոքները վերադարձնելու հարցի լուծումը իրականացնել համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի վարչական կամ քաղաքացիական պալատի մեկ դատավորի կազմով։ Այս առումով, հարկ է նկատել, որ գործող քրեադատավարական կարգավորումներով նախատեսված է վճռաբեկ բողոքի վերադարձի հարցի լուծման նման իրավական հնարավարությունը, ինչը նույնպես բխում է դատաիրավական ոլորտում առաջադրված նպատակների կատարման անհրաժեշտությունից։
Մնաց {days} օր
3 2777

Обсуждалось 03.03.2025 - 19.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածի 37-րդ կետի համաձայն՝ նախարարական կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Մինչդեռ, նշված նորմը, ըստ էության, խոչընդոտ է հանդիսանում կոմիտեների օրերի նշանակման մասով անհրաժեշտ ճկունություն ապահովելու համար՝ սահմանափակելով նշված հարաբերությունները: Այս հանգամանքի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն իրականացնել Կառավարության աշխատակարգում և այնտեղից հանել նախարարական կոմիտեների նիստերի անցկացման օրվա վերաբերյալ դրույթը: Արդյունքում, սահմանված կարգավորումների համաձայն՝  կոմիտեի նիստի օրը կսահմանվի նիստը վարողի (փոխվարչապետի) կողմից:
Մնաց {days} օր
0 1832

Обсуждалось 03.03.2025 - 19.03.2025

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի 18-րդ և 18.1-ին հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, որոնց համաձայն հայտատուները ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում կընդգրկվեն բանավոր քննության միջոցով՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու և ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև դատավորի ստաժը կներառվի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում:
Մնաց {days} օր
0 1746

Обсуждалось 27.02.2025 - 14.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն:
Մնաց {days} օր
46 11232

Обсуждалось 27.02.2025 - 15.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։
Մնաց {days} օր
4 2940

Обсуждалось 13.02.2025 - 28.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ, այսինքն՝ առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Նշյալ փոփոխությամբ վերաքննիչ դատարանում կերաշխավորվի ինչպես գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, այնպես էլ՝ կնպաստի արադարադատության արդյունավետության և որակի բարձրացմանը՝ նկատի ունենալով վերաքննիչ բողոքների մեծաքանակությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դատավճռին և որոշման ներկայացվող ֆորմալ պահանջների փոփոխություն, մասնավորապես դատավճռի և որոշման յուրաքանչյուր էջի ստորագրման կապակցությամբ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար առաջարկվում է սահմանել յուրաքանչյուր էջը կնքելու և վերջին էջը ստորագրելու օրենսդրական պահանջ։ 
Մնաց {days} օր
3 3090

Обсуждалось 05.02.2025 - 20.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, ինչպես նաև վերացնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին վերաբերող անհստակությունները և լուծել օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից որոշ անհստակություններ:
Մնաց {days} օր
1 2955

Обсуждалось 04.02.2025 - 19.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ: Այս կարգավորման արդյունքում կպարզեցվի գործարքների նոտարական վավերացումից հետո գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը: Նշվածն, իր հերթին, կարող է շատ դեպքերում էապես կրճատել գործարքի նոտարական վավերացման և գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման միջև ընկած ժամանակահատվածը,  դրանով իսկ հստակություն և նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու մասով վստահելիություն հաղորդելով գործընթացին: Այսինքն՝ պարզեցված կարգավորումը կնպաստի ոչ միայն անձի կողմից գործարքի վավերացումից մինչև այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար Կոմիտե դիմելն ընկած ժամանակի կրճատմանը, այլ նաև ողջ գործընթացի վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2253

Обсуждалось 04.02.2025 - 19.02.2025

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները՝ պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնելով ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա տնտեսված միջոցները օգտագործել Ակադմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:
Մնաց {days} օր
0 2171
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: