Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.04.2024 - 14.05.2024

2024 ԹՎԱԿԱՆԻ՝ ՏԵՔՍՏԻԼ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության էկոնոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N562-Ն հրամանով հաստատված C(ՍԻ)13 «Մանածագործական արտադրատեսակների արտադրություն» և C(ՍԻ)14 «Հագուստի արտադրություն» դասակարգիչներով սահմանված տնտեսական գործունեության տեսակները ներառող ոլորտի տնտեսավարողներին աջակցության երկու ուղղություն. (ընդ որում՝ տնտեսավարողը կարող է օգտվել երկու ուղղություններից՝ մեկ ուղղության մասով ոչ քան մեկ անգամ)   Ոլորտին հատուկ հավաստագրի ստացման խորhրդատվական ծառայությունների աջակցության դեպքում․ Փոխհատուցել ISO-ի կամ ոլորտին հատուկ այլ հավաստագրերի համար ստացված խորհրդատվական ծառայության ծախսերի 50%-ը, բայց ոչ ավել քան 1 500 000 դրամ, եթե առկա են հետևյալ բոլոր պայմանները՝ խորհրդատվական ծառայությունը մատուցվել է ՏՀԶԿ (OECD) երկրներում գրանցված կազմակերպության (այսուհետ՝ խորհրդատվական կազմակերպություն) կողմից, խորհրդատվական կազմակերպության՝ 2024 թվանակի հունվարի 1-ին նախորդող տարվա շրջանառությունը եղել է ոչ պակաս, քան՝ 100 մլն դրամ, որը հավաստվում է N2 Հավելվածի կարգի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված տեղեկանքի հիման վրա, խորհրդատվական ծառայությունը մատուցվել է սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:   Ոլորտին հատուկ հավաստագրերի ձեռք բերման աջակցության դեպքում․ Փոխհատուցում տրամադրել այն հավաստագրերի ձեռքբերման ծախսերի 50%-ի չափով, բայց ոչ ավել քան 1 000 000 ՀՀ դրամ, որոնք ձեռք են բերվել սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո  մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Սույն կետի իմաստով հավաստագրերը հետևյալն են․   ISO հավաստագիր, CEN հավաստագիր, ECO հավաստագիր։
0 1204