Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.03.2025 - 04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ դեկտեմբերի 11-Ի N 1777-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1777-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության անցկացման կարգի դրույթների համապատասխանությունը «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 13-րդ հավելվածի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին ապահովելու։ Գործող կարգը չի համապատասխանում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի թիվ 13-րդ հավելվածի ստանդարտներին և առաջարկվող գործելաձևերին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 996/2010 (ԵՄ) կանոնակարգին։ Նախագծի ընդունումը թույլ կտա ապահովել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ կետի կատարումը՝ Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների կամ միջադեպերի քննության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև USOAP CMA շրջանակներում արձանագրված թերությունների վերացումը։
Մնաց {days} օր
0 1365
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: