Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
22.08.2019 11.09.2019
«Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Մ-Գրուպ Էներգոսերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել իրականացնել Օրենքով նախատեսված լիցենզա­վոր­ման ենթակա քաղաքաշինության բնագա­վառում շինարարության իրակա­նաց­ման (էներգետիկ) գործունեություն:
0 74

Քննարկվել է 13.06.2019 - 28.06.2019

ՀՀՇՆ 53-01-201_ ՊՈՂՊԱՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են պահանջներ և կանոնակարգում են շենքերի և կառույցների (շինությունների) այն պողպատե շինարարական կոնստրուկցիաների նախագծման ու հաշվարկի դրույթները, որոնք շահագործվելու են պլյուս 100 °C-ից ոչ բարձր և մինուս 60 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանների պայմաններում: Սույն շինարարական նորմերը չեն տարածվում կամուրջների, տրանսպորտային թունելների և լիրքատակի խողովակների պողպատե կոնստրուկցիաների նախագծման վրա: Շահագործման հատուկ պայմաններում գտնվող (օրինակ՝ դոմնային վառարանների կոնստրուկցիաներ, տեխնոլոգիական և մայրուղային խողովակաշարեր, հատուկ նշանակության ռեզերվուարներ, սեյսմիկ ազդեցություններին ենթարկվող շենքերի կոնստրուկցիաներ, կրակի, ջերմաստիճանային, ճառագայթման, ագրեսիվ միջավայրի ինտենսիվ ազդեցությունների ենթարկվող կոնստրուկցիաներ, հիդրոտեխնիկական և մելիորատիվ կառուցվածքներ) կոնստրուկցիաների, յուրահատուկ շենքերի և շինությունների կոնստրուկցիաների, ատոմային էլեկտրակայանների շենքերի, ինչպես նաև հատուկ տեսակի կոնստրուկցիաների (օրինակ՝ նախալարված, տարածական, կախովի, բարակապատ) նախագծման դեպքում անհրաժեշտ է պահպանել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջները, որոնցում հաշվի են առնված այդ կոնստրուկցիաների աշխատանքի առանձնահատկությունները:
6 373

Քննարկվել է 13.06.2019 - 28.06.2019

ՀՀՇՆ 52-01- «ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» Սույն շինարարական նորմերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության կլիմայական պայմաններում (պլյուս 50 °C-ից ոչ բարձր և մինուս 50 °C-ից ոչ ցածր) ոչ ագրեսիվ ազդեցության աստիճանով միջավայրերում շահագործվող, տարբեր նշանակության շենքերի և կառույցների (շինությունների) բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման համար: Շինարարական նորմերը պահանջներ են սահմանում բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նախագծման համար, որոնք պատրաստված են ծանր, մանրաշաղախ, թեթև, բջջավոր ու լարող բետոններից: Սույն շինարարական նորմերի պահանջները նախատեսված չեն պողպատաերկաթբետոնե կոնստրուկցիաների (բացի կոշտ ամրանով երկաթբետոնե կոնստրուկցիաներից), ֆիբրաբետոնե կոնստրուկցիաների, հիդրոտեխնիկական կառույցների, կամուրջների, ավտոմոբիլային ճանապարհների, թռիչքարանների ծածկույթների և այլ հատուկ կառույցների կոնստրուկցիաների նախագծման համար, ինչպես նաև այն կոնստրուկցիաների համար, որոնք պատրաստված են 500կգ/մ3-ից ցածր և 2500 կգ/մ3-ից բարձր միջին խտությամբ բետոններից, բետոնապոլիմերներից և պոլիմերաբետոններից, կրային, խարամային և խառը կապակցանյութերով (բացի բջջավոր բետոնում դրանց կիրառումից), նաև գիպսային և հատուկ կապակցանյութերով բետոններից, հատուկ և օրգանական լցանյութերով բետոններից, խոշորածակոտկեն կառուցվածքով բետոնից:
6 422

Քննարկվել է 12.06.2019 - 27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ամրագրել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացավող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախա­տես­ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները: Նշված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել Ծրագրի շահառու ճանաչված 60 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև Ծրագրի շրջանակներում կառուցված թվով 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
0 395