Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.02.2018 - 11.03.2018

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց շրջանակը, սահմանել ազգային փոքրամասնությունների հիմնական իրավունքները և ազատությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները դրանց իրականացման ապահովման գործում, կազմավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց խնդիրները և իրավունքների իրացման հետ կապված հարցերը քննարկելու համար խորհրդակցական մարմին։  «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորությունները, կատարելագործել խտրականության դեմ պայքարի բնագավառի օրենսդրությունը, ապահովել խտրականության կանխարգելման, դրանից իրավական և դատական պաշտպանության իրավական հիմքերը:
52 1882