Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.07.2025 - 28.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 92-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է իրավական ակտերի կիրառման ընթացքում նոր մեխանիզմների կիրառման և ի հայտ եկած անորոշությունների վերացման պահանջից: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝• Բարելավել և հստակեցնել ֆիլմերի վարձութային վկայականների տրամադրման, դասակարգման և տարիքային սահմանափակումների սահմանման գործընթացը,• Իրականացնել ավելի արդյունավետ վերահսկողություն ֆիլմերի առաջին ցուցադրության ժամանակ՝ ապահովելով ներկայացված դասակարգման ճշգրտությունը,• Հստակեցնել հայտադիմումի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացման պահանջները՝ ապահովելով վարչական ընթացակարգերի ամբողջականություն և թափանցիկություն: Այս կարգավորումը բնույթով սահմանում է օտարերկրյա ֆիլմերին վարձութային վկայական տրամադրելու հատուկ մեխանիզմ, որը մի կողմից պահպանում է հեղինակային և կոմերցիոն իրավունքները, իսկ մյուս կողմից՝ ապահովում է պետության վերահսկող գործառույթները։
Մնաց {days} օր
1 1455
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: