Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.09.2022 - 27.09.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 25-ի թիվ 570-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-86-Ն օրենքի ընդունումով, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում, որոնց թվում են տրանսֆերային գնագոյացման ստուգման սահմանումը որպես հարկային ստուգման առանձին տեսակ և տրանսֆերային գնագոյացման ստուգման վարչարության սահմանումը: Նշված փոփոխությունների և լրացումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի «Հարկային մարմնի գործունեության շրջանակներում ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը եվ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» թիվ 570-ն որոշումը համապատասխանեցնել գործող տրանֆերային գնագոյացման դրույթներին: 0 4 0 3024