Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.03.2020 - 14.04.2020

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է վիճարկման հայցերով վարչական ակտերի կատարման կասեցում մինչև գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Տվյալ դատավարական նորմի կիրառությունը բազմաթիվ դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց իրավունքների չարաշահման՝ ի հաշիվ բարենպաստ վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքների և օրինական շահերի, ինչպես նաև վարչարարության տնտեսավարության սկզբունքի խախտման։ Միևնույն ժամանակ, վիճարկման հայցերով վարչական գործերով դատավորները չունեն հնարավորություն՝ ապահովելու վարչական ակտի հասցեատիրոջ գերակայող իրավունքներն ու օրինական շահերը առերևույթ արհեստական ներկայացված հայցերով հարուցված գործերի առնչությամբ։ Ներկայացված իրավական ակտի նախագծով առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել 1.1 մասով, որով կնախատեսվի, որ վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը երրորդ անձի կողմից բողոքարկվելու դեպքում այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական պահանջը չի կիրառվում, այլ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցի ապահովման ընդհանուր կանոնները։
14 4173

Քննարկվել է 06.02.2017 - 28.02.2017

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն: Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայու­թյունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնո­լոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտա­հան­ման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում: Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:
0 5312

Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017

Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում Չնայած մի շարք ոլորտներում արձանագրած լուրջ հաջողություններին` բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումն Հայաստանում իրականացվում է ոչ համաչափ և որոշ ոլորտներում առկա են խնդիրներ` առավելապես վարչարարական բնույթի: Այդ խնդիրները լուծելու և գործարար միջավայրի զարգացման համաչափությունն ապահովելու, ինչպես նաև 2017 թվականի արդյունքներով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից  հրապարակվող «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի բարելավումն առնվազն 4 կետով ապահովելու նպատակով առաջարկվում է իրականացնել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:
0 4602

Քննարկվել է 31.01.2017 - 16.02.2017

Ակումբային ծառայությունների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթ Նախագծի նպատակն է կանոնակարգել բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը (այսուհետ` Ոլորտ), ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ներկայացնել դրանք այլ վայրեր տեղափոխելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ այդ գործընթացի իրականացման համար նախատեսելով ողջամիտ ժամկետներ և պայմաններ:
0 5669