Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.03.2024 - 30.04.2024

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախատեսվում են փոփոխություններ և լրացումներ  հետևյալ իրավական ակտերում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրք «Շուկայի վերահսկողության մասին» օրենք  Նախագծերի փաթեթով առաջարկվում է . 2024 թվականի հուլիսի 1-ից ընդհանրապես արգելել մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարումը, ինչպես նաև առկայությունը, այսինքն արգելքը կտարածվի նաև 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա՝ բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի: Որպես այլընտրանք դիտարկվում են թղթից և կտորից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակները։ 2025 թվականից արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկներ) օտարումը, ինչպես նաև առկայությունը։  Որպես այլընտրանք դիտարկվում է թղթից և փայտանյութից պատրաստված սպասքը։ 2026 թվականից արգելել պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պլաստիկե տարաների, օրինակ, աղցանների համար) օտարումը, ինչպես նաև առկայությունը։։ Որպես այլընտրանք դիտարկվում է թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաները։ Վերահսկողությունը վերապահել ՏԻՄ-երի հետ համատեղ նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Վերանում է չափիչ սարքերի ձեռքբերման և ստուգաչափման անհրաժեշտությունը, որն էլ գործող կարգավորումների պարագայում հանդիսանում է ոչ պատշաճ վերահսկողության իրականացման պատճառներից մեկը։ Տուգանքի չափը սահմանել 0 հազար դրամի չափով՝ ներկայիս գործող 30.0-100.0 հազար դրամի փոխարեն։ Ամրագրել «դիտարկում» հասկացությունը, որը հնարավորություն կտա տեսչական մարմնի կողմից իրականացնել վերահսկողություն ցանկացած պահի՝ առանց նախապես տեղեկացնելու։
5 1730

Քննարկվել է 17.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 537-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված է, որ չափանոթի միջոցով սպառողի հայեցողությամբ հեղուկ վառելիքի յուրաքանչյուր տեսակի համար ճշգրիտ չափն սպառողին ցույց տալը և դրա վաճառքի իրականացումը կատարվում է չափանոթի 5 դմ3 (5 լ) անվանական տարողության կամ դրա բազմապատիկի չափով։ Ներկա փուլում տվյալ ծավալի չափանոթների ձեռքբերումը (արտադրությունը) իրատեսական չէ և դրանց բացակայությունն առաջացնում է հեղուկ վառելիքի վաճառքի խոչընդոտներ։ 
0 2178

Քննարկվել է 25.01.2022 - 09.02.2022

ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐՈՒՄ ՍՏՈՒԳԱՉԱՓՎԱԾ ՏԱՐԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» Վարչապետի N 792-Ա որոշմամբ սահմանված միջոցառման ապահովմամբ, համաձայն որի պետք է սահմանված կարգով մշակվեր և Վարչապետի աշխատակազմ ներկայացվեր Օրենքից բխող «Հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում ստուգաչափված տարաներին ներկայացվող պահանջները, դրանց տեղադրման և կիրառման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
0 3281