Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.06.2025 - 09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 818-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի կատարման ապահովումը նաև միջազգային պահանջ է և հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համարակալման միջոցառումն իրականացվում է միջազգային չափանիշներին համապատասխան։ Սույն նախագծով անհրաժեշտություն է առաջացել նաև մշակել այնպիսի մեխանիզմ, որը ֆինանսական տեսանկյունից հնարավորություն կընձեռնի մասնակի թեթևացնել պետական ֆինանսական միջոցների ներգրավածությունը։  Նախագծի ընդունման արդյունքում մասնակի կթեթևացվի պետության ֆինանսական բեռը՝ Ծրագրի իրականացման համար նախատեսված ծախսերի մասով։ Միաժամանակ, պետական բյուջե հետ վերադարձված ֆինանսական միջոցները նախատեսվում է, որ ներառվեն հաջորդ տարվա Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջետային հայտում։
Մնաց {days} օր
0 1778

Քննարկվել է 02.10.2024 - 18.10.2024

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետը, ըստ որի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկման համաձայն՝ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով:
Մնաց {days} օր
0 2379

Քննարկվել է 11.08.2023 - 26.08.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ համայնքների մի մասում ներկայումս պետական ոչ առևտրային կազմակերպություններիտնօրեններ զբաղեցնում են նաև ավագանու անդամի պաշտոններ, ինչը ոչ միանշանակ է մեկնաբանվում«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրային ծառայության մասին»,«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների կարգավորումների շրջանակում:«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելումասին» օրենքի նախագծով առաջարկվում է այդ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների 3-րդ մասերումկատարել լրացումներ, որոնք կնախատեսեն բացառություն ՊՈԱԿ-ների տնօրենների կողմից համայնքիավագանու անդամի պաշտոն զբաղեցնելու համար:
Մնաց {days} օր
1 3672

Քննարկվել է 07.12.2021 - 22.12.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին կետում ամրագրված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարելավել տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման ծառայությունների որակն ու արդյունավետությունը, լրացնել իրավական ակտը առկա գործող նոր ծառայությունների վերաբերյալ դրույթներով, հստակեցնել խնամքի տրամադրմանն առնչվող իրավական կարգավորումները։
Մնաց {days} օր
0 6008

Քննարկվել է 25.08.2021 - 09.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 100-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի N 100-Ն որոշման հավելվածով հաստատված կարգում լրացում է կատարվում այն մասին, որ փոստային կապի միջոցով կարող է պահանջվել միայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով հայցվող տեղեկություններ։
Մնաց {days} օր
0 6402

Քննարկվել է 15.02.2021 - 02.03.2021

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը
Մնաց {days} օր
1 11661
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: